Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.06.2016   ԲԱՐԵԿԱՐԳՎՈՒՄ Է <<ՊՈԵԶԻԱՅԻ ԶԲՈՍԱՅԳԻՆ>>

Մայրաքաղաքի գողտրիկ անկյուններից մեկում ձևավորվում, բարեկարգվում ու հաճելի տեսք է ստանում <<Պոեզիայի զբոսայգին>>:

Ծառերի և թփերի ձևավորմանն այստեղ հաջորդել են հողային աշխատանքները, ապա <<հայտնվել>> են դալար տնկիներ և բազմատեսակ ծաղիկների սածիլներ: Օրեցօր ընդարձակվում են սիզամարգերը, կանաչ տարածքները, որոնք դուրս չեն մնում բնակչության տեսադաշտից:

Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման բաժնի պետ Վալերի Միքայելյանի տեղեկացմամբ, <<Պոզիայի զբոսայգու>> բարեկարգման աշխատանքները ստանձնել են <<Անդրիանա>> ընկերության շինարարները, ովքեր այս օրերին փորձում են նոր գույներ ու երանգներ հաղորդել տարածքին` յուրովի <<ուրվագծելով>> խորհրդանշական կառույցի նախանշված բաղադրիչները: Ըստ մասնագետների, այն կամբողջանա ճարտարապետական օժանդակ շինություններով ու արձանիկներով, ցայտաղբյուրներով և իր գիրկը կձգի պոեզիայի և արվեստի սիրահարներին:

Զբոսայգում գեղարվեստական հնարքներով մեկնարկել են նաև արտաքին լուսավորման աշխատանքները: Պատասխանատուները հավաստիացնում են, որ նրբաճաշակ ձևավորումները նույնպես կնպաստեն պոեզիայի մթնոլորտի կայացմանը...

 

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն