Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.18  դրամ
EUR   528.61  դրամ
RUB   7.41  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
27.05.2016   ՍՈՒՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՇՆՈՐՀԱՎՈՐԵԼ Է ԵՐԵՎԱՆԻ ԻՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՋԸ

 

Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը շնորհավորական նամակ է հղել իր գործընկերոջը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ուր մասնավորապես ասվում է.

 

<<Հարգարժան Տարոն Անդրանիկի

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ու բոլոր երևանցիներին` մեր ժողովրդի համար հիշարժան ու պատմական տոներից մեկի` Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ, մաղթում քաջառողջություն, խաղաղություն և ամենայն բարիք:

Առիթից օգտվելով, միաժամանակ մի խումբ ծնողների անունից շնորհակալություն եմ հայտնում Ձեզ` ապրիլյան քառօրյա պատերազմում ծանր վիրավորված և Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում բուժվող զինծառայողներին ու նրանց ընտանիքներին ցուցաբերած նյութական և բարոյական աջակցության համար, ինչն, անկասկած, նպաստել է նրանց արագ ապաքինմանն ու կազդուրմանը, հոգեվիճակի թեթևացմանը:

Դուք մեկ անգամ չէ, որ փորձությունների պահին գտնվել եք արցախցիների կողքին, ցավ ապրել անդառնալի կորուստների համար, փորձել զորավիգ լինել, օգնել համատեղ հաղթահարելու դժվարությունները: Այդ ամենն այսօր լավ են հիշում մարդիկ ու իրենց երախտիքի խոսքերն են խնդրում հղել Ձեզ ու Ձեր ընտանիքին>>: