10.04.2012   ՄԱՐԶԻԿՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ

Ստեփանակերտի մանկապատանեկան դպրոց պետական ոչ առևտրային կազմակերպության բասկետբոլի հավաքական թիմը վերջերս հաղթող է ճանաչվել Երևանում անցկացված Վ. Զաստուխովի և Ջ.Իսրայելյանի անվան բասկետբոլի 2012թ. միջազգային հուշամրցաշարում և գրավել առաջին տեղը`արժանանալով Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գավաթին ու պատվոգրին:Մարզիկների հաղթանակի նկատմամբ չէին կարող անտարբեր մնալ ոչ այն կրթարանում, ուր մարզական ընդունակությունները զարգացնում են աղջիկները, և ոչ էլ` Ստեփանակերտի քաղաքապետարանում: Եվ  բարձր գնահատելով միջազգային հուշամրցաշարում աղջիկների ունեցած ձեռքբերումը, քաղաքապետարանը որոշել էր իր հարկի տակ հյուրընկալել հավաքական թիմի անդամներին և նրանց արժանացնել խրախուսական  պարգևների:Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ինչպես թիմի բոլոր անդամներին, այնպես էլ գլխավոր մարզիչ Գևորգ Շահնազարյանին, ջերմորեն շնորհավորեց հաղթանակի կապակցությամբ ու նրանց պարգևատրեց քաղաքապետարանի պատվոգրով և ԼՂՀ 20-ամյակին նվիրված հուշամեդալով: Ս.Գրիգորյանը միաժամանակ նրանց հանձնեց դրամական պարգևներ