Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.57  դրամ
EUR   526.28  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.03.2016   ԿԱՅԱՑԵԼ Է ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏԸ

Քննարկումներին ներկա է գտնվել նաև երկրի ղեկավարը

Մարտի 22-ին տեղի է ունեցել Ստեփանակերտի քաղաքապետին կից ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Վարչապետ Արայիկ Հարությունյանի, նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանի, քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանի, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանի ու պաշտոնատար մի շարք այլ անձանց ուղեկցությամբ խորհրդի նիստին ներկա էր նաև ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:

Կարևորելով խորհրդի կողմից կայացրած որոշումների սկզբունքային նշանակությունը` մայրաքաղաքի կառուցապատման և քաղաքաշինական ժամանակակից պահանջների, նրա ճարտարապետական դեմքի բարելավման ու ենթակառուցվածքների զարգացման տեսանկյունից, երկրի ղեկավարը շեշտեց, թե հարցերի շուրջ ծավալվող քննարկումները պիտի լինեն շահագրգիռ ու խիստ կառուցողական, կայացվեն բացառապես հիմնավորված, արդարացի վճիռներ: Բ.Սահակյանն իր նկատառումներն է հայտնել նիստի օրակարգում ներառված հարցերի շուրջ, որոնց վերաբերյալ պարզաբանումներով հանդես են եկել նախագծերի հեղինակները, առաջարկել լրամշակման նպատակով շարունակել ներկայացվող տարբերակների վրա ստեղծագործական աշխատանքը:

Նախագահի համոզմամբ, <<քաղաքապետին կից գործող ճարտարապետական և քաղաքաշինական խորհրդի կազմը վերանայման կարիք ունի և ժամանակն է, որպեսզի երիտասարդ, խոստումնալից ճարտարապետները նույնպես ներգրավվեն կառույցում>>: Բազմակարծություն և անաչառություն ապահովելու համար, նրա խոսքով, շատ կարևոր է նաև, որպես անդամ, արվեստագետների, գիտնականների և գրողների ներկայացուցիչների ներգրավումը` խորհրդի աշխատանքներին, ինչը ենթադրում է նոր մշակույթի ձևավորում և հայեցակարգային նոր մոտեցում: Ներկաներին հորդորելով քաղաքաշինությանը, մասնավորապես` ճարտարապետական խնդիրներին առնչվող հարցերի լուծումը <<գտնել>> համառ ու տքնաջան, ստեղծագործական արգասաբեր աշխատանքի արդյունքում, Բակո Սահակյանը քաղաքապետին և քաղաքաշինության նախարարին կոնկրետ հանձնարարություններ տվեց:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն