Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
21.03.2016   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

 

Առաջիկայում սպասվող  հիշարժան իրադարձությունների հետ կապված միջոցառումների /Մայիսյան եռատոնի, ԼՂՀ հռրակման 25-րդ տարեդարձի և այլն/ ծրագրերի հստակեցման, ինչպես նաև ապրիլի 1-ից 30-ն ընկած ժամանակաշրջանում` մայրաքաղաքում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակին առնչվող հարցերն են քննության առարկա հանդիսացել մարտի 21-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, ներկա էին նաև Ստեփանակերտի կնեսապահովման ոլորտի մի շարք հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ:

Քաղաքապետն անդրադառնալով հիշյալ տոնակատարությունների քաղաքական նշանակությանը, ընդգծեց, որ անհրաժեշտ բոլոր քայլերը պետք է ձեռնարկվեն իրադարձություններին բազմակողմանիորեն, պատշաճ մակարդակով նախապատրաստվելու և տոներն արժանապատվորեն նշելու համար: Ներկաների ուշադրությունը նա մասնավորապես հրավիրեց մայրաքաղաքի բարեկարգման և տոնական ձևավորման, ծրագրվող մշակութային և մարզական միջոցառումների կազմակերպման հարցերին` համապատասխան կառույցների ղեկավարներին տալով կոնկրետ հանձնարարություններ: Հանդիպմանը շահագրգիռ քննարկումներ ծավալվեցին նաև ծառատնկման և կանաչապատման, սանիտարական մաքրման աշխատանքների արդյունավետ իրականացման վերաբերյալ, հնչեցին մի շարք առաջարկություններ:

Խորհրդակցության աշխատանքներն ամփոփեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

            Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն