Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.40  դրամ
EUR   526.81  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.04.2012   ԿԱՅԱՑԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ

Մարտի 29-ին կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին  ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածով և քաղաքային համայնքի ավագանու 2012թ. փետրվարի 29-ի թիվ 11 որոշմամբ, ավագանին իր համաձայնությունը տվեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 292500 դրամ գումար /2012թ. առաջին եռամսյակի փոխհատուցման նպատակով/ ավագանու անդամներին հատկացնելու վերաբերյալ որոշման նախագծին Հիմք ընդունելով Տեղական ինքնակառավարման մասին ԼՂՀ օրենքի 17-րդ հոդվածի առաջին մասի 20-րդ կետը, ավագանին որոշում ընդունեց Ստեփանակերտի քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքներն ուղղակի վաճառքի ձևով օտարելու մասին: Ավագանին տվեց նաև իր համաձայնությունը` ոչ բնակելի տարածքը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին որոշմանը: Հիշյալ նախագծերը ներկայացնելով ներկաների ուշադրությանը և հանդես գալով պարզաբանմամբ, քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանն ավելորդ չհամարեց հավելել, որ գնորդի կողմից գույքի վաճառքի գիծը վճարելուց հետո` մեկամսյա ժամկետում նրա հետ կկնքվի պայմանագիր, որտեղ կամրագրվեն սեփականատիրոջ կողմից ստանցնած պարտավորությունները: Նիստում քննության առնվեցին մայրաքաղաքի հիմնախնդիրների լուծմանը, ենթակառուցվածքների, մասնավորապես` քաղաքային տրանսպորտի գործունեության բարելավմանն առնչվող, ինչպես նաև այլ բնույթի հարցեր: Քանի որ քննարկումների ժամանակ տարակարծությունների տեղիք տվեց “Ստեփանակերտ-Սերվիս փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը վաճառելու թույլտվություն տալու մասին որոշումը, քաղաքապետ Ս.Գրիգորյանն անհրաժեշտ համարեց խնդրահարույց հարցի վերաբերյալ հանդես գալ լրացուցիչ պարզաբանեւոմներով: Նա ընդգծեց, որ նման վճիռ կայացվել է բացառապես ընկերության ֆինանսատնտեսական վիճակը բարելավելու և կառույցի հետագա գործունեությունն առավել արդյունավետ դարձնելու նպատակով: Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար