Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   479.72  դրամ
EUR   535.56  դրամ
RUB   7.43  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
02.04.2012   Մայրաքաղաքում անցկկացվի ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել 2012թ. ապրիլի 1-30-ը մայրաքաղաք Ստեփանակերտում ծառատնկման, սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքների միամսյակ անցկացնելու մասին: Աշխատանքների համակարգման նպատակով ստեղծված է հանձնաժողով` փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի գլխավորությամբ: Ընդ որում, համաձայն կատարվելիք աշխատանքների բնագավառների և ծավալների, մշակվել է միջոցառումների համալիր ծրագիր: Անկախ սեփականության ձևից, միամսյակի շրջանակում, հստակեցված են մայրաքաղաքի պետական կառույցների, հիմնարկ-ձեռնարկությունների և ուսումնական հաստատությունների անելիքները:Համաքաղաքային ծաբաթօրյակի օրեր են հայտարարված ապրիլի 14-ը, 21-ը և 28-ը:

Ստեփանակերտ շաբաթաթերթի խմբագրությանը հանձնարարված է պարբերաբար լուսաբանել միամսյակի կազմակերպման և անցկացման ընթացքն ու արդյունքները: