05.12.2015
Երեկ երեկոյան տեղացած փափուկ ձյունը անակնկալ էր ստեփանակերտցիների համար: Եվ այն, բնականաբար, լուրջ մտահոգության խնդիր չէր կարող լինել, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները ձյան շերտերի մաքրմանը ժամանակին էին նախապատրաստվել:
Ստեփանակերտի քաղաքապետարանի բնակարանային, կոմունալ տնտեսության և բնապահպանության բաժնի պետ Կառլեն Գրիգորյանի տեղեկացմամբ, ձնահավաք մեքենաներն ու տրակտորները դեռ գիշերին են փողոցներ դուրս բերվել` մայթերի ու փողոցների, բակերի մաքրման և ձնահեռացման աշխատանքների իրականացման համար: Գործընթացին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ինչպես<<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության, այնպես էլ` <<Բնակարանային շահագործման տնտեսության>> և Ակադեմիկոս Թախթաջյանի անվան բուսաբանական այգու կոլեկտիվները: Ձնահեռացման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են:
Ձյան մաքրման աշխատանքներին աջակցել են նաև որոշ շինարարական կազմակերպություններ: Քաղաքապետարանի աշխատակազմի աշխատակիցները վաղ առավոտից կազմակերպել և իրականացրել են վարչական շենքի հարակից տարածքներից ձյան մաքրման և հեռացման աշխատանքները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |