23.11.2015 ՆՈՐ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ`ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ
ՎԿԱՅԱԿԱՆՆԵՐԸ ՆՐԱՆՑ ԵՆ ՀԱՆՁՆԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ
Զինվորականների բնակարանային խնդիրը, նրանց սոցիալ-կենցաղային պայմանների բարելավումը շարունակում են մնալ ԼՂՀ իշխանությունների ռազմական գերատեսչության ամենօրյա ուշադրության կենտրոնում:
Նոյեմբերի 21-ին մայրաքաղաք Ստեփանակերտում` <<Արցախ>> թաղամասի հարևանությամբ նորակառույց բնակելի շենքերի շահագործումն իր թվաքանակով աննախադեպ էր: Այդ օրը բնակարամուտ տոնեցին զինծառայողների 176 ընտանիքներ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ շենքերն աչքի են ընկնում ճարտարապետական հետաքրքիր լուծումներով ու ենթակառուցվածքներով, առանձնակի շուք հաղորդում նորակառույց թաղամասին:
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կարևորելով հիշարժան իրադարձությունների դերն ու նշանակությունը` ՊԲ զինվորականների բնակարանային պայմանների բարելավման գործում, նշեց, որ նորակառույց թաղամասը բարեկարգման ու կանաչապատմնան տեսանկյունից` խնդիր չի ունենա ու կարվի հնարավորը, որպեսզի կարճ ժամանակահատվածում լուծում գտնեն կենսական նշանակության հարցերը, բնակիչներն ունենան հագեցած առօրյա: Հավելենք, նոր բնակարանների վկայականներն անձամբ զինծառայողների ընտանիքներին են հանձնել Արցախի և Հայաստանի նախագահները:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |