Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   482.63  դրամ
EUR   549.47  դրամ
RUB   7.10  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.11.2015   ԿԱՅԱՑԵԼ Է ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԸ

Նոյեմբերի 12-ին կայացել է Ստեփանակերտի քաղաքապետարանին կից գործող բնակարանային հարցերով հանձնաժողովի հերթական նիստը: Այն վարում էր հանձնաժողովի նախագահ, քաղաքապետի տեղակալ  Արմեն Հակոբյանը: Նրա առաջարկությամբ հանձնաժողովի կազմում ընդգրկվել է նաև Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամ Նելլի Ղուլյանը:

Հանձնաժողովը քննարկել է զոհված ազատամարտիկների ընտանիքների կողմից ներկայացրած թվով 8 դիմումներ` բնակհաշվառման արտոնյալ հերթացուցակում ընդգրկվելու վերաբերյալ, որից թվով 4-ի մերժումը հիմնավորվել է: 4 ընտանիքներ, ստանալով դրական պատասխան, ընդգրկվել են բնակհաշվառման հերթացուցակում: Հանձնաժողովը` դիմումների և ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում, արցախյան պատերազմի մեկ` 2-րդ /խմբի/ կարգի հաշմանդամ ազատամարտիկի տեղափոխել է 1-ին կարգի հաշմանդամների բնակհաշվառման արտոնյալ հերթացուցակ: Դրական լուծում է տրվել նաև վարձակալության պայմանագրերի փոփոխման  մասին` 2 քաղաքացիների դիմումներին:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն