Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.80  դրամ
EUR   554.58  դրամ
RUB   7.37  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.09.2015   ՊԱՐԳԵՎՆԵՐ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ

            Օրեր առաջ հանձնաժողովն ամփոփել էր մայրաքաղաքի հանրակրթական դպրոցների աշակերտների` Ստեփանակերտին նվիրված շարադրությունների ավանդական մրցույթի արդյունքները, իսկ սեպտեմբերի 25-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում կայացավ լավագույն աշխատանքների հեղինակների պարգևատրումը:

            Փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը քաղաքապետարանի անունից ջերմորեն շնորհավորեց մրցույթում առաջին և երկրորդ տեղեր գրաված դպրոցականներին, որոնք գլխավորապես 8-րդ, 9-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ են հանդիսանում և հաջողություններ մաղթեց նրանց ուսման մեջ և առօրյա կյանքում: Նա համոզմունք հայտնեց, որ ոմանք իրենց շնորհքը կդրսևորեն գեղարվեստական ստեղծագործության մեջ և կնախընտրեն գրական ուղին, ճանաչված անուններ կդառնան:

            Այնուհետև պարոն Հակոբյանը քաղաքապետի անունից հանդիսավորությամբ պատվոգրեր և հուշանվերներ հանձնեց ինչպես աշակերտներին, այնպես էլ` նրանց ուղղորդող հայոց լեզվի և գրականության ուսուցիչներին: Հիշարժան իրադարձության կապակցությամբ պարգևատրվածներին ողջունեց և ավանդական մրցույթի կազմակերպումը կարևորեց նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանը: Նա կարծիք հայտնեց, որ այսօր դպրոցում մեծ թվով շնորհաշատ երեխաներ են սովորում, որոնք <<վաղվա մեր ապագան են, Արցախը շեն ու հաստատ պահողները>>:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն