Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.56  դրամ
EUR   542.00  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.08.2015   ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐԵՐ` ԲՈԼՈՐԱՆՎԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

 

Ստեփանակերտի քաղաքապետարանում գեղեցիկ ավանդույթ է դարձել երկարամյա, անբասիր աշխատանք կատարած աշխատակիցներին` կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ, հանդիսավոր պայմաններում վաստակած հանգստի ճանապարհելը:

Օգոստոսի 22-ին քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ կայացած հանդիպումն առնչվում էր մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության բաժնի պետ Լաուրա Հակոբջանյանին և սոցիալական պաշտպանության և առողջապահության բաժնի 1-ին կարգի մասնագետ Նաիրա Մինասյանին: Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը կոլեկտիվի և անձամբ իր անունից շնորհակալություն հայտնելով  նրանց` բոլորանվեր աշխատանքի համար, մաղթեց քաջառողջություն և հաջողություններ: Որպես հարգանքի և գնահատանքի նշան, պարոն Գրիգորյանը Լ.Հակոբջանյանին ու Ն.Մինասյանին շնորհակալագրեր և հուշանվերներ հանձնեց:

Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը, Արմեն Հակոբյանը, աշխատակազմի ղեկավար Գագիկ Նազլուխանյանը, պաշտոնատար այլ անձինք:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն