Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
20.08.2015   ՄԵԿՆԱՐԿԵԼ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ

Առաջին հանդիպումը` ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միությունում

 

Ինչպես հայտնի է, կառավարության  որոշմամբ սեպտեմբերի 13-ին հանրապետությունում կկայանան Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Օգոստոսի 20-ին երկրում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը և այդ շրձանակում Ստեփանակերտի քաղաքապետի թեկնածու, գործող քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն առաջին հանդիպումն` ընտրողների հետ ունեցել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների հարազատների միությունում` կազմակերպության հիմնադիր, երջանկահիշատակ Գալյա Առստամյանի հիշատակին` ծաղիկների խոնարհումով:

Հանդիպմանը պարոն Գրիգորյանը ընտրողներին է ներկայացրել նախընտրական իր ծրագիրը, անդրադարձել 2011-2015 թվականներին քաղաքապետարանի կողմից կատարված աշխատանքներ, նախանշել նաև այն խնդիրները, որոնք իր համոզմամբ` գերակա են համարվում` բնակչության կենսապահովման պայմանների և քաղաքի առաջընթաց զարգացման ապահովման տեսանկյունից:

Քաղաքապետի թեկնածուն իր ելույթում խոսել է Ստեփանակերտի բարեկարգման ու կառուցապատման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին, նշել, թե ճարտարապետական դեմքի պահպանման համատեքստում մայրաքաղաքի նոր գլխավոր հատակագիծը իր վճռական դերը կունենա, որի ձևավորման աշխատանքներն ընթացքի մեջ են: Սուրեն Գրիգորյանն անդրադարձ է կատարել նաև Երևանի ու Ստեփանակերտի միջև հաստատված բարեկամության ու համագործակցության ծրագրերին, խոսել գործընկերային այն ներդաշնակ փոխհարաբերությունների մասին, որոնք էլ ավելի են նպաստում վստահության ամրապնդմանը և փոխադարձ կապերի սերտացմանը:

Քաղաքապետի թեկնածու Ս.Գրիգորյանն արժևորել է ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության գործունեությանը և վստահեցրել, որ այսուհետ ևս ինքը շարունակելու է սատարել կազմակերպությանը և փորձելու է գործուն աջակցություն ցուցաբերել ցանկացած խնդրում: Նա համոզմունք է հայտնել, որ հանդիպման մասնակիցներն ակտիվորեն մասնակցելու են սեպտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ-ի ընտրություններին և քվեարկելու են Ստեփանակերտի քաղաքապետի  և ավագանու անդամների` արժանավոր թեկնածուների օգտին: Վերջում պարոն Գրիգորյանը պատասխանել է ընտրողներին հետաքրքրող հարցերին:

Քաղաքապետի թեկնածու Ս.Գրիգորյանն այնուհետև այցելել է <<ԼՂՀ պատերազմի և աշխատանքի վետերանների միություն>> հասարակական կազմակերպություն և նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպում ունեցել ընտրողների հետ: Անկեղծ ու անկաշկանդ մթնոլորտում ծավալված զրույցի ժամանակ, առաջնահերթ մյուս խնդիրների թվում օրակարգից դուրս չեն մնացել և վետերաններին մտահոգող հարցերը:

 

* * *

Նույն օրը Արցախի պետական համալսարանի դահլիճում կայացել է քաղաքապետի թեկնածու Սուրեն Գրիգորյանի հանդիպումը` քաղաքապետարանի աշխատակազմի և Ստեփանակերտի կոմունալ ծառայության հիմնարկ-ձեռնարկությունների աշխատողների հետ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն