Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
18.08.2015   ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ

Քաղաքապետ Ս.Գրիգորյանը հյուրընկալել է  Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակությանը

 

     Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի հետ համագործակցության խորացման հարցերն են քննարկվել ու հստակեցվել շրջանի պատվիրակության` օգոստոսի 18-ին Ստեփանակերտ կատարած պաշտոնական այցի ժամանակ:

     Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ողջունելով հյուրերին, համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանի գլխավորած պատվիրակության այցն Արցախի մայրաքաղաք, էլ ավելի կնպաստի գործընկերային հարաբերությունների սերտացմանն ու համագործակցության շրջանակների ընդլայնմանը` ամենատարբեր ոլորտներում և ուղղություններում, մանավանդ` դրա համար կա բավականին հարուստ ներուժ և կողմերը <<մարտականորեն են տրամադրված>>: <<Ինչպես Երևանի քաղաքապետարանի, այնպես էլ` մայրաքաղաքի վարչական բոլոր շրջանների հետ վերջին մի քանի տարիներին բարեկամական, գործընկերային ամուր կապեր են հաստատվել և ուրախալի է, որ հեռանկարում դրանք ավելի կամրապնդվեն ու նորանոր ձեռքբերումներ կարձանագրվեն,- հանդիպմանը նշել է Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:- Անցած ժամանակաշրջանում  իրարից շատ բան ենք սովորել, միմյանց ավելի մտերմացել:Կարևորն այն է, որ բոլորս միակամ ենք, պատրաստակամ` նոր լիցքեր հաղորդելու  համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը և մեր  աշխատանքների արդյունավետ կազմակերպմանը ոչինչ չի կարող խոչընդոտ հանդիսանալ>>: Ս.Գրիգորյանն իր խոսքում  անդրադարձել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի այն ձեռնարկումներին, որոնք միտված են մայրաքաղաք Ստեփանակերտի բարեկարգմանն ու կանաչապատմանը: Այդ համատեքստում նա մասնավորապես կարևորել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգու հիմնադրման ծրագիրը, որի աշխատանքներն օրեցօր լայն թափ են ստանում:

     Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը վստահեցրեց, որ իր կողմից ևս ամեն ինչ կարվի <<Ստեփանակերտի հետ բարեկամության  կամուրջներն ամրապնդելու և համատեղ ծրագրեր իրագործելու համար>>, տարեցտարի կզարգանան այն լավագույն ավանդույթները, որոնք սկզբնավորվել են 2012թ. աշնանը` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորած պատվիրակության` Արցախի մայրաքաղաք կատարած  այցի ժամանակ և  կողմերի միջև համաձայնագիր է ստորագրվել համագործակցության և բարեկամության վերաբերյալ:

 

   Հանդիպմանը Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ու Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը խորհրդանշական հուշանվերներ են փոխանակել:

 

   Պատվիրակության այցի մեկնարկը, բնականաբար տրվել է Ստեփանակերտի  հուշահամալիրում` ծաղկեպսակադրությամբ: Սուրեն Գրիգորյանն ու   Վարազդատ Մկրտչյանը` մյուս պաշտոնատար անձանց ուղեկցությամբ ծաղկեպսակ են տեղադրել Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում նահատակված հայորդիների հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել նրանց պայծառ հիշատակին:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն