Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.35  դրամ
EUR   556.13  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
01.08.2015   Շարունակվում է համագործակցությունը Երևանի վարչական շրջանների և ԼՂՀ շրջանների միջև

Երևանի և Ստեփանակերտի միջև բարեկամության համաձայնագրի շրջանակում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցերի քննարկման նպատակով ԼՂՀ Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանն այցելել է Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջան: Վարչական շրջանի աշխատակազմում տեղի ունեցած հանդիպման ընթացքում վարչական շրջանի ղեկավար Վարազդատ Մկրտչյանը և Ստեփանակերտի փոխքաղաքապետ Սուրեն Թամրազյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2014 թվականից մեկնարկած համագործակցության ծրագրի շարունակության վերաբերյալ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի միջև ձեռքբերված փոխշահավետ համաձայնության համատեքստում վարչական շրջանի և Ստեփանակերտի համագործակցության հետագա ծրագրերում ներառվել են Նորք-Մարաշի և Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմերի միջև փորձի փոխանակումը և համագործակցությունը կրթության, մշակույթի, սպորտի և սոցիալական ապահովության ոլորտներում: Նաև փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել օգոստոսին կազմակերպել Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակության այցը Ստեփանակերտ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն