Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   483.14  դրամ
EUR   549.86  դրամ
RUB   7.16  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
09.07.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ՀԱՍՏԱՏԵԼ Է ՔԱՂԱՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ

Հանդիսավոր արարողություններից` մինչև տոնական հրավառություն

  Ինչպես տեղեկացրել ենք, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին: Քաղաքապետի մեկ այլ որոշմամբ հաստատվել է քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագիրը:

  Ծրագրում ներառված են մարզամշակութային բազմաբնույթ միջոցառումներ, հանդիսավոր արարողություններ: Հիշարժան օրվա կապակցությամբ միջոցառումները, բնականաբար, կմեկնարկեն պարգևատրման արարողությամբ: Անձնվեր աշխատանքի, քաղաքին մատուցած ծառայությունների համար քաղաքապետարանի և նրա ենթակայության տակ գտնվող կառույցների մի խումբ ներկայացուցիչներ սեպտեմբերի 25-ին կհյուրընկալվեն քաղաքապետի կողմից և կպարգևատրվեն պատվոգրերով, արժեքավոր նվերներով:

  Տոնի առթիվ հանրակրթական դպրոցներում կկազմակերպվի լավագույն շարադրությունների մրցույթ` <<Իմ Ստեփանակերտ խորագրով: Սեպտեմբերի 26-ին տոնական միջոցառումները կմեկնարկեն Ս.Շահումյանի հուշարձանին` ծաղկեպսակի տեղադրմամբ: Շահումյանի անվան պուրակում մասնավորապես նախատեսվում է Արցախի նկարիչների միության, ՄՊՍԴ և Գյուրջյանի անվան արվեստի դպրոցի սաների աշխատանքների, հուշանվերների, ցուցահանդես-վաճառք: Վերածննդի հրապարակում, ասֆալտի վրա գեղարվեստական իրենց ունակությունները <<կցուցադրեն>> փոքրիկ նկարիչները:

  Մշակութային, ինչպես նաև մարզական միջոցառումները` ամենատարբեր մարզաձևերում, գլխավորապես կծավալվեն Շահումյանի անվան պուրակում և Վերածննդի հրապարակում: Քաղաքապետարանի պատասխանատուները քաղաքի օրվա կապակցությամբ կայցելեն <<Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն>> և նորածիններին նվերներ կհանձնեն քաղաքապետի անունից: Նվիրատվություններ կարվեն նաև օրվա նորապսալներին:

  Գեղարվեստական լավագույն կոլեկտիվների կատարմամբ երեկոյան ծրագրվում է տոնական համերգ` Վերածննդի հրապարակում: Քաղաքի օրվան նվիրված միջոցառումները կեզրափակվեն տոնական հրավառությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն