Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.92  դրամ
RUB   7.49  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
25.06.2015   ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍՏԻՆ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏՈՒՄ Է

Քաղաքապետ Ս.Գրիգորյանն արդյունավետ է որակում սկզբնավորված համագործակցությունը

 

  Հունիսի 25-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Արցախ ժամանած Երևանի Աջափնյակ վարչական շրջանի պատվիրակությանը, որը գլխավորում է վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը:

  Համագործակցության շրջանակներում սա պատվիրակության անդամների թվով երկրորդ այցն է հանրապետության մայրաքաղաք և առաջին հանդիպումը կայացել է ուղիղ մեկ տարի առաջ: Եվ զրույցի ժամանակ, բնականաբար, չշրջանցվեցին այն հարցերը, որոնց շուրջ պայմանավորվածություններ էին ձեռք բերվել և անհրաժեշտություն կար վերստին անդրադառնալ ու հստակեցնել անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքների արդյունքները, նախանշել առաջիկա ծրագրերը:

  Ողջունելով հյուրերին, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն արդյունավետ որակեց կողմերի միջև մեկ տարի առաջ սկզբնավորված համագործակցությունը, նշելով, թե փոխայցելությունները նպաստում են ավանդույթների զարգացմանն ու գործընկերային սերտ հարաբերությունների ամրապնդմանը, բարկամության խորացմանը: Որպես ասվածի վկայություն, նա շեշտեց վերջին երեք տարիների ընթացքում Երևանի ու նրա վարչական շրջանների` Ստեփանակերտի հետ հետզհետե ընդլայնվող կապերն, ամենատարբեր ոլորտներում: Քաղաքապետը գոհունակությամբ ընդգծեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի` Ստեփանակերտում Ազատամարտիկների այգի հիմնադրելու նախաձեռնության մասին` հավելելով, որ արդեն սկսված են հողային աշխատանքները:

  Պատվիրակության անունից շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը նշեց, թե <<ամեն անգամ ոտք դնելով Արցախ, քեզ զգում ես ինչպես հարազատ օջախում, ուր ամենուր հոգատարությամբ են շրջապատում>>: Նա համոզմունք հայտնեց, որ <<համագործակցության եզրերը ժամանակի հետ ավելի կմոտենան>> և արդյունքում` կշահի բարեկամությունը:

   Հանդիպման ավարտին Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանն ու Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Ա.Սարգսյանը խորհրդանշական նվերներ փոխանակեցին: Հանդիպմանը ներկա էին Ստեփանակերտի փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանն ու Արմեն Հակոբյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արտակ Միքայելյանը:

   Հյուրերը` Ստեփանակերտի քաղաքապետի ուղեկցությամբ այցելեցին  Մուրացանի անվան քաղաքային գրադարան և մեծ քանակությամբ գրքեր նվիրաբերեցին վարչական շրջանի անունից:

   Այնուհետև պատվիրակության անդամնեը եղան Ստեփանակերտի հուշահամալիրում, ուր Երևանի քաղաքապետւ Տարոն Մարգարյանի անունից ծաղկեպսակ տեղադրվեց: Որպես հարգանքի տուրք, Ստեփանակերտի քաղաքապետ Ս.Գրիգորյանը, Աջափնյակի վարչական շրջանի պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Մեծ հայրենականում և Արցախյան ազատամարտում նահատակված հայորդիների հիշատակին:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն