Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   481.98  դրամ
EUR   542.18  դրամ
RUB   7.56  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
29.05.2015   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

ՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆ ԱՌՎԵԼ ԱՌԱՋԻԿԱ ԾՐԱԳՐԵՐԸ

 

Մայիսի 29-ին կայացած գործակարգավարական ընդլայնված խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և,  բաժինների պետերից բացի մասնակցում էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարները, առաջիկայում իրականացվելիք հարցերի լայն շրջանակ  է քննարկվել:

Խորհրդակցությունում` ըստ ուղղությունների, անդրադարձ է եղել այն ծրագրերին, որոնք նախանշված են տարվա կտրվածքով և ընդգրկում են ամենատարբեր ոլորտներ: Քաղաքապետը կարևորելով տոնական միջոցառումներին պատշաճ մակարդակով նախապատրաստվելու ամհրաժեշտությունը, կառույցների պատասխանատուներին միաժամանակ հորդորել է  գումարներն օգտագործել խիստ նպատակային` տնտեսելով <<ծախսային մասը>>: Քանի որ ամռան ընթացքում առանձնակի  հնչեղություն  է ձեռք բերում մայրաքաղաքի  կենսապահովմանն առնչվող հարցերի ընթացքավորման և լուծման պահանջը, Ս.Գրիգորյանը ներկաներին հանձնարարել է  ժամանակին արձագանքել  բնակչության առաջարկություններին և ահազանգերին, մշտապես ուշադրության կենտրոնում պահել առօրյա  խնդիրները:

Քաղաքապետը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարություններ է տվել` կապված շինարարական աշխատանքների, քաղաքի արտաքին լուսավորման, ներքաղաքային տրանսպորտի գործունեության արդյունավետության բարձրացման, սանիտարական մաքրության և կանաչապատման գործընթացների իրականացման հետ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն