24.02.2015 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
Մայրաքաղաքում ձնամաքրման և ձնահեռացման աշխատանքների ընթացքը, ինչպես նաև առաջիկայում ծրագրվելիք անելիքներն են հստակեցվել փետրվարի 24-ին քաղաքապետարանի աշխատակազմի և նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը: Խորհրդակցությունում գործընթացի վերաբերյալ տեղեկատվությամբ հանդես են եկել <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, <<Ջրմուղ-կոյուղի>> ընկերությունների և Թախթաջյանի անվան բուսաբանական այգու ղեկավարները: Քաղաքապետը նրանց հանձնարարել է ավելի ակտիվացնել ձնամաքրման աշխատանքները` ներգրավելով նաև մասնավոր տնտեսություններին: Հաշվի առնելով, որ առաջիկայում մի շարք կարևոր իրադարձություններ են սպասվում հանրապետությունում (փորձնական մարդահամար, խորհրդարանական ընտրություններ, Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի խնկարկում և նորակառույց զանգակատան հանդիսավոր բացում, մայիսյան եռատոն, ծառատնկման և սանիտարական մաքրման շաբաթօրյակ և այլն), քաղաքպետ Ս.Գրիգորյանը ներկաներին կոչ է արել համապատասխան ծրագրեր մշակել այդ ուղղությամբ և ձեռնամուխ լինել դրանց իրականացմանը: Խորհրդակցությունում քննության են առվել և այլ բնույթի հարցեր:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար
|
< Վերադառնալ |