Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.02.2015   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՆՇՎԵԼ Է ՏՐՆԴԵԶԸ

 

Վերջին շրջանում հանրապետությունում իրականացվող միջոցառումների շարքում լայնորեն արմատավորվել են նաև ազգային /ինչպես նաև եկեղեցական/ տոները, որոնց հաճույքով է մասնակցում ժողովուրդը: Ավանդական այդ տոներից` Տյառնընդառաջը, կամ ինչես ասում են` Տրնդեզը, մասնավորապես  երիտասարդների կողմից նշվում է շուքով:

Այս տարի Տրնդեզը տոնվեց փետրվարի 13-ին` Ստեփանակերտի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի և Շարլ Ազնավուրի անվան կենտրոնի ստեղծագործական խմբերի ուժերով: Հանդիսություններ կայացան ինչպես  Վ.Փափազյանի անվան դրամատիկական  թատրոնի ու մայրաքաղաքի Սուրբ Հակոբ եկեղեցու հարակից տարածքներում, այնպես էլ` գյուղատնտեսական քոլեջի բակում: Տոնի ամենատարածված <<բաղադրիչներից>> մեկը, որ  պահպանվել է  մինչև հիմա` դա խարույկն է, որի վրայով ցատկել և  հոգևոր հովիվ  Տեր-Մինասի օրհնանքն են ստացել նաև նորապսակները:

Տոնի կապակցությամբ գեղարվեստական կոլեկտիվները հանդես  են եկել համերգային ծրագրով: Կատարվել են հայկական ժողովրդական երգեր /<<Կռունկ>>, <<Տրնդեզ>>, <<Հայաստանի հող>>, <<Արցախ>>, <<Հայեր>>,  <<Հիսուս Քրիստոս>> ու պարեր, կազմակերպվել ազգային խաղեր: Ուշագրավ է,  որ ավանդական տոնին, բացի քաղաքի երիտասարդությունից, իրենց ակտիվ մասնակցությունն են բերում պաշտպանության բանակի զինծառայողները: Միջոցառման վերջում տոնակատարության մասնակիցներին բաժանվել են աղանձ և քաղցրավենիք: Խարույկի շուրջ ուրախ շուրջպար են բռնել երիտասարդները, որոնց միացել են նաև ՊԲ զինծառայողները:

Տոնական միջոցառումներին ներկա է գտնվել նաև Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար