Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.02.2015   ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆ ԱԶԱՏՎՈՒՄ Է ՁՅԱՆ ՇԵՐՏԵՐԻՑ

Երեկ գիշերը տեղացած փափուկ ձյունը անակնկալ էր ստեփանակերտցիների համար: Եվ այն, բնականաբար, լուրջ մտահոգության խնդիր չէր կարող լինել, քանի որ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցները ձյան շերտերի մաքրմանը ժամանակին էին  նախապատրաստվել:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի տեղեկացմամբ, ձնահավաք մեքենաներն ու տրակտորները դեռ կես գիշերին են փողոցներ դուրս բերվել և մայթերի ու փողոցների, բակերի մաքրման և ձնահեռացման աշխատանքները շարունակվել են մինչև առավոտ: Գործընթացին ակտիվ մասնակցություն են ցուցաբերել ինչպես <<Սանմաքրում>> ոչ առևտրային կազմակերպության, այնպես էլ` <<Բնակարանային շահագործման տնտեսության>> և Ակադեմիկոս Թախթաջյանի անվան  բուսաբանական այգու կոլեկտիվները: Բանվորների միջամտությամբ արդյունքում` առատ ձյան ծանրությունից միաժամանակ ազատվել են ծառերի ճյուղերն ու թփերը:

Ձնահեռացման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար