Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.87  դրամ
EUR   547.37  դրամ
RUB   7.30  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
12.02.2015   ՈՐ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆ Է ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՀՆԵՐԳԻ ՀԱՄԱՐ

Ստեփանակերտի Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջի դահլիճում կայացավ Արցախի մայրաքաղաքի օրհներգի ստեղծման մրցույթի եզրափակիչ փուլը /հիշեցնենք, որ Ստեփանակերտի օրհներգի ստեղծման բաց մրցույթը հայտարարվել է 2014թ. օգոստոսին`քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի որոշմամբ/:

Տեղեկացնենք, որ մրցույթի առաջին փուլին մասնակցել է ութ հոգի, որոնցից հանձնախումբը առանձնացրել էր4 հեղինակներիստեղծագործություններ:

Քննարկումների արդյունքում, որին քաղաքապետարանի կայքէջի միջոցով մասնակից է արվել նաև հասարակությունը, 4 աշխատանքներից ընտրվել են Արկադի Թովմասյանի և Գառնիկ Ավանեսյանի բանաստեղծական տեքստերը, որոնք համապատասխանումեն օրհներգիններկայացվող չափորոշիչներին:

Երաժշտական քոլեջի դահլիճում հավաքվել  էին հասարակայնության տարբեր խավերի ներկայացուցիչներ: Եզրափակիչ փուլում լսվեցին երկու տեքստերի հիման վրա գրված 4 երաժշտական տարբերակներ: Երաժշտությունը գրել էին Գառնիկ Ավանեսյանը, Նունե Արզումանյանը, Վիլեն Միքայելյանը և Սիմոն Սարգսյանը:

Լսումներն անցկացվեցին հետևյալ հերթականությամբ`

1.      Խոսք և երաժշտություն` Գառնիկ Ավանեսյանի

2.      Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Նունե Արզումանյանի

3.      Խոսք` Արկադի Թովմասյանի, երաժշտությունը` Վիլեն Միքայելյանի

4.      Խոսք` Գառնիկ Ավանեսյանի, երաժշտությունը` Սիմոն Սարգսյանի:

Լսումների ավարտից հետո կարծիքներ արտահայտվեցին հնչեցված ստեղծագործությունների վերաբերյալ: Ստեփանակերտի քաղաքապետ, մրցութային հանձնաժողովի նախագահ Սուրեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնելով անկեղծ տեսակետների և կարծիքների համար, նշեց, որ Ստեփանակերտի օրհներգի բոլոր չորս տարբերակներն էլկտեղադրվեն քաղաքապետարանի կայքէջում` հանրության կարծիքն իմանալու նպատակով: Այնուհետև եզրափակիչ նիստում արդյունքներն ամփոփելուց հետո`փակ, գաղտնի քվեարկությամբ հանձնաժողովը կընդունի համապատասխան որոշում:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար