Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.10  դրամ
EUR   524.47  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
16.12.2014   ԱՆՑԿԱՑՎԵԼ ԵՆ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՄՐՑՈՒՄՆԵՐ

Ս.թ. դեկտեմբերի 8-15-ը Արցախի պետական համալսարանի մարզադահլիճում Ստեփանակերտ քաղաքի աշխատանքային կոլեկտիվների միջև անցկացվել են վոլեյբոլի մրցումներ: Միջոցառմանն իրենց մասնակցությունն են բերել թվով 8 մարզական թիմեր:

Մրցումները կայացել են երկու ենթախմբերով և առաջին ու երկրորդ տեղեր գրաված թիմերը դուրս են եկել կիսաեզրափակիչ: Եզրափակիչ փուլում իրար հետ հանդիպել են <<Արցախբանկի>> և կառավարությանն առընթեր ԼՂՀ ոստիկանության թիմերը: Համառ պայքարից հետո մրցանակային տեղերը <<բաշխվել>> են հետևյալ կերպ. մրցանակային առաջին տեղը գրավել է <<Արցախբանկը>>, երկրորդ հորիզոնականում հայտնվել է ԼՂՀ ոստիկանության, իսկ երրորդ մրցանակային տեղում` Արցախի պետհամալսարանի մարզական թիմը:

Մրցանակային տեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից արժանացել են պատվոգրերի և դրամական պարգևի:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար