Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.44  դրամ
EUR   525.85  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
30.09.2014   ՈՐՈՇՈՒՄ` ՁՄՌԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ստեփանակերտ քաղաքում 2014-2015թթ.ձմռան նախապատրաստական աշխատանքները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը ստորագրել է որոշում` 2014-2015թթ.ձմռան նախապատրաստական աշխատանքների ծրագիրը հաստատելու մասին:

Ծրագրում մասնավորապես ներառվել են Ստեփանակերտի քաղաքապետարանը, քաղաքապետարանի ենթակա կազմակերպություններն ու շահագրգիռ ընկերությունները: Նրանց թվում են` <<Սանմաքրում>> ՀՈԱԿ-ը, <<Ջրմուղ-կոյուղի>>, <<Ջերմային տնտեսություն>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>,  Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>>, <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>>փակ բաժնետիրական ընկերությունները, <<Արցախէներգո>> ՓԲԸ Ստեփանակերտի մասնաճյուղը, <<Արցախգազ>> փակ բաժնետիրական ընկերությունը ու մի շարք այլ կառույցներ:

Ծրագրում հստակ ամրագրված են նախապատրաստական աշխատանքների իրականացման ժամկետները:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար