Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.68  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
26.09.2014   ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ` ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ  ԲՈԼՈՐԱՆՎԵՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ

Ստեփանակերտի օրվան էր նվիրված սեպտեմբերի 26-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությունը, որն ուղեկցվեց պարգևատրման արարողությամբ:

 

Քաղաքապետն իր ու քաղաքապետարանի  աշխատակազմի անունից ջերմորեն շնորհավորեց ներկաներին` հիշարժան իրադարձության կապակցությամբ և  պարտականությունների կատարման գործում մաղթեց նորանոր  հաջողություններ ու անձնական երջանկություն: Արժևորելով քաղաքի պատմությունը, Ս.Գրիգորյանն անդրադարձ կատարեց 1988-ի արցախյան ազգային-ազատագրական շարժման տարիներին, երբ <<Ստեփանակերտը, որպես հարազատ օջախ, իր տանիքի տակ էր առելազատության համար պայքարի ելած զավակներին, նրանց համար դառնալովոչ միայն գլխավոր հավաքատեղի, այլև ռազմական իրադրության հետ կապված գործընթացների համակարգող  կենտրոնակայան>>: Այս տեսանկյունից նա անգնհատելի համարեց մայրաքաղաքիդերը` թշնամու դեմ մարդկանց ուժերն համախմբելու և միասնաբար պայքարելու գործում:

 

 

<<Երկու տասնամյակ է  անցել ռազմական գործողությունների ավարտից: Շինարարական-վերականգնողական լայնածավալ աշխատանքների շնորհիվ անճանաչելիորեն փոխվել է քաղաքը, դարձել հրապուրիչ,- նշեց պարոն Գրիգորյանը:-Հաջողվել է լուծել առաջնահերթկենսական նշանակության ոչ քիչ խնդիրներ, որոնց մասին տարիներ շարունակ երազում էինք: Այսօր մայրաքաղաքում աշխատանքների ծավալման գլխավոր ուղղություններ են հանդիսանում բնակարանաշինությունն ու դպրոցաշինությունը, փողոցների և զբոսայգիների, բազմաբնակարան շենքերի բակերի վերակառուցումն ու հիմնանորոգումը: Քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում է մնում ծայրամասային փողոցների և թաղամասերի բարեկարգումն ու արտաքին լուսավորման խնդիրը: Եկող տարի ավարտին կհասցվի ջրամատակարարման ծրագիրը, ինչը կենսաապահովման տեսանկյունից վճռորոշ  նշանակություն ունի բնակչության համար: Դրա հետ մեկտեղ շատ հարցեր դեռ ևս մնում են չլուծված, որոնց համակարգումը լարված ջանքեր, ժամանակ, ինչպես նաև ֆինանսական անհրաժեշտ միջոցներ են պահանջում: Համոզված եմ, որ այդ խնդիրները ևս անցյալում կմնանումենք նորանոր ձեռնարկումների ականատեսը կդառնանք>>- ընդգծեց քաղաքապետը:

 

Ս.Գրիգորյանի կարծիքով,որպեսզի ապահովվի մայրաքաղաքի առաջընթացը, ստեփանակերցիներից յուրաքանչյուրն իր  անձնական օրինակով, տքնաջան աշխատանքով պիտի նպաստի նրա զարգացմանն ու բարգավաճմանը: Չէ±որ Արցախ ժամանած այցելուների մոտ երկրի հանդեպ առաջին տպավորությունը  ձևավորվում է հենց Ստեփանակերտում:  Առիթից օգտվելով քաղաքապետը ներկաներին շնորհակալություն  հայտնեց այն բարեխիղճ աշխատանքի համար, որ նրանքկատարում  ենմայրաքաղաքում`հանձնարարվածիրենց  տեղամասերում: <<Հավատացած եմ, որ այսուհետ ևս դուք ձեր արժանի ավանդը կբերեք  մայրաքաղաքի զարգացմաննու բարգավաճմանը և համադրելով բոլորիս ուժերը, կհաջողվի առաջիկայում լուծել  քաղաքացիների կենսաապահովմանն առնչվող  ոչ քիչ խնդիրներ, Ստեփանակերտը դարձնել առավել գեղեցիկ ու ներդաշնակ>>:

Հանդիպման վերջումանբասիր աշխատանքի, մայրաքաղաքին մատուցած ծառայությունների համար և Ստեփանակերտի օրվա կապակցությամբ քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքի կազմակերպությունների,հիմնարկ-ձեռնարկությունների մի խումբ աշխատողների պարգևատրեց պատվոգրերով և արժեքավոր նվերներով:

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար