Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.34  դրամ
EUR   530.17  դրամ
RUB   7.45  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
24.09.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏ Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԱԼՅԱ ԱՌՍՏԱՄՅԱՆԻ 70-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

Արցախի նվիրյալ դստրերից մեկի` ԼՂՀ զոհված ազատամարտիկների միության նախկին նախագահ, երջանկահիշատակ Գալյա Առստամյանի ծննդյան 75-ամյակին էր նվիրված նրա հեղինակած թանգարան-հուշասրահում կազմակերպված հիշատակի ցերեկույթը, որին ներկա էին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Մեծ հայրենականի և արցախյան պատերազմի վետերաններ, մտավորականներ, հոբելյարի հարազատներն ու մտերիմները:

 

Հանդիպմանը բոլոր ելույթներում  ընդգծվեց Գ.Առստամյանի անձնվեր առաքելությունը` զոհված ազատամարտիկների  թանգարան-հուշարձանի ստեղծման, նահատակված հայորդիների և դստրերի մասին վավերագրական  գրքեր գրելու և հրապարակելու, երիտասարդ սերնդին, մասնավորապես Պաշտպանության բանակի զինվորներին` հայրենասիրական ոգով դաստիարակելու գործում: Չնայած նա այսօր  ֆիզիկապես մտերիմ-բարեկամներից բացակայում է, սակայն արցախուհու մոր կերպարը, պայծառ հիշատակը միշտ վառ է մնալու նրան ճանաչողների սրտերում: Գալյա Առստամյանի նկատմամբ խոր հարգանք և պատկառանք էին տածում պետական այրերը, ռազմական, մշակույթի և արվեստի գործիչները, զինվորները, զոհված հարազատների ծնողները, շարքային մարդիկ: Ու  պատահական չէ, որ կենդանության տարիներին, որպես մայր, որպես մարդ, նա համաժողովրդական սեր էր  վայելում, ինչը շատ քչերին է հաջողվում:

 

Միջոցառմանը ելույթ ունեցավ նաև Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, ով արժևորելով Գ.Առստամյանի անցած պատվաբեր ճանապարհը, նշեց, թե ինքն այն համոզմունքն ունի, որ նրա ստեղծած բացառիկ թանգարանը հայրենասիրության, խիզախության և տոկունության  դասեր սերտելու յուրօրինակ օջախ է հանդիսանալու երիտասարդների համար, ուր  հերոս հայորդիների օրինակով դաստիարակվելու են տասնյակ սերունդներ:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար