27.08.2014   ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ` ՏՈՆԵՐԻՑ ԱՌԱՋ

ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձին և քաղաքի օրվան նվիրված միջոցառումներն են հստակեցվել օգոստոսի 27—ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի հրավիրված էին նաև նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարները:

Քաղաքապետը կարևորել է տոնական միջոցառումների բարձր մակարդակով կազմակերպման, նախապատրաստական աշխատանքներին արագ թափ հաղորդելու անհրաժեշտությունը` ընդգծելով, թե այնպիսի հանդիսավորություն պիտի հաղորդվի տոնակատարություններին, որպեսզի յուրաքանչյուր մասնակից, բոլոր ստեփանակերտցիները, մեծ ու փոքրով իրենց լիարժեք տանտեր զգան և անձնական ակտիվություն դրսևորեն: Ս.Գրիգորյանը համապատասխան կառույցների ղեկավարներին հանձնարարել է ավարտին հասցնել հրապարակներում, փողոցներում և պուրակներում` տոնական <<հանդերձանքի>>, պատշաճ մաքրության և լուսավորության ապահովման հետ կապված աշխատանքները, հանրավոր ամեն ինչ անել, որպեսզի նախատոնական Ստեփանակերտը լինի առավել գեղեցիկ, բարեկարգ և հրապուրիչ:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար