Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
17.06.2014   ՈՒՐՎԱԳԾՎՈՒՄ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԵՐԸ

ԼՂՀ հռչակման տարեդարձին և Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների ծրագրերն են ուրվագծվել հունիսի 17-ին քաղաքապետարանի նիստերի դահլիճում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Հանդիպմանը, որին քաղաքապետարանի պատասխանատուներից բացի, հրավիրված էին նաև մայրաքաղաքի մի շարք հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ, հասարակական կառույցների ու մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ, քննության առնվեց սեպտեմբերի 2-ին` ԼՂՀ հռչակման 23-րդ տարեդարձի  և սեպտեմբերի 20-ին` քաղաքի օրվա հետ կապված մշակութային ու մարզական միջոցառումների ցանկը, որի վերաբերյալ հնչեցին ամենատարբեր կարծիքներ ու տեսակետներ:

Քաղաքապետ Ս.Գրիգորյանն ընդգծեց, թե այդ նշանակալի իրադարձությունները պետք է վերածվեն ժողովրդական տոնախմբության և անչափ կարևոր է, որպեսզի ավանդական դարձած տոները կազմակերպվեն պատշաճ մակարդակով և միջոցառումներին մասնակից արվեն ոչ միայն մայրաքաղաքի, այլ նաև հանրապետության բոլոր շրջանների բնակիչները:

Հավելենք, որ քաղաքապետ Ս.Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվա տոնակատարության մասին և միջոցառումների կազմակերպման նպատակով ստեղծվել է համապատասխան հանձնաժողով: Այն կգլխավորի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար