Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.98  դրամ
EUR   527.68  դրամ
RUB   7.46  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
22.05.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՒՂԵՐՁԸ 2013-2014 ՈՒՍ.ՏԱՐՎԱ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻՆ

Սիրելի շրջանավարտներ

Ի սրտե շնորհավորում եմ վերջին զանգի կապակցությամբ, որը հնչում է որպես նոր և հասուն կյանքի սկիզբն ազդարարող ղողանջ:

Բնական է այն հուզմունքը, որ այս պահին ապրում եք դուք` հրաժեշտ տալով ձեզ հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին: Սակայն դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի մեկ այլ խորհուրդ ևս: Այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ` սեփական ունակություններն ու կարողություններընպատակաուղղելումեր երիտասարդ, անկախ երկրի շենացմանն ու բարգավաճմանը, մեր ստեղծարար, Արցախի հերոսական ժողովրդի իղձերի և  նպատակների իրագործմանը:

Այսօր դուք գտնվում եք կյանքի մի նոր շրջանի նախաշեմին: Ու ճանապարհներն ուր էլ որ ձեզ տանելու լինեն`թողանցնենառանց ցնցումների, հաստատուն, վստահ քայլերով, կարողանաք դպրոցում ձեռք բերած գիտելիքները հետզհետե  ամրապնդել և դուրս գալ նոր ուղեծիր:

Վերջին զանգի առիթով մաղթում եմ ձեզ կանաչ ճանապարհ, խաղաղ ու ստեղծագործ աշխատանք, նոր ձեռքբերումներ` առօրյա կյանքում, ուսման մեջ, նախընտրած բնագավառում:

Թող իրականություն դառնան ձեր բոլոր ձգտումներն ու ցանկություններըև  ամենուրուղեկցեն հաջողությունները:

 

Ս.ԳՐԻԳՈՐՅԱՆ

Քաղաքապետ

23-ին մայիսի, 2014թ.

ք.Ստեփանակերտ