Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   476.44  դրամ
EUR   525.85  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
15.05.2014   ՔԱՄՈՒ ՊԱՏՃԱՌՈՎ ՎՆԱՍՆԵՐՆ ԱՆՆՇԱՆ ԵՆ

Մայիսի 13-ին հանրապետության տարածքում ուժգնած քամին չի շրջանցել և մայրաքաղաք Ստեփանակերտը: Քամու պատճառով վնասվել ենմայրաքաղաքիբազմաբնակարան շենքերի տանիքները, էլեկտրասյուններն ու էլեկտրալարերը, գովազդային պաստառներ և վահանակներ: Տուժել են երկու ենթակայաններ, գետնին   տապալվել տարեց ծառեր:

Ստեփանակերտցիներին որոշակի հոգսեր է պատճառելև քամուն <<ուղեկցող>> հորդ անձրևը, որը շարունակվել է ամբողջ գիշեր: Սակայն այդ ամենը հանկարծակիի չեն բերել ոչ <<Սանմաքրում>> ՀՈԱԿ, ոչ էլ <<Բնակարանային շահագործման տնտեսություն>>, Ակադեմիկոս Թախթաջյանի անվան <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> և  <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> ընկերությունների աշխատողներին, որոնք վաղ առավոտից ձեռնամուխ են եղել վթարների վերացմանն ու ենթակառուցվածքների վերականգնմանը, քաղաքի սանիտարական մաքրության ապահովմանը: Շարքից դուրս եկած հենասյուներն ու էլեկտրալամպերը փոխարինվել են նորերով:

Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանի հավաստմամբ, քամու պատճառած վնասներն աննշան են և վթարների վերացման բրիգադներն ամբողջ օրն աշխատել են լարված ռեժիմով: Քաղաքապետարանի ու նրա ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների կողմից քայլեր են ձեռնարկվում քաղաքացիներից ստացված ահազանգերին արագ արձագանքելու և համապատասխան միջոցներ ձեռնարկելու, բնակչությանն անհրաժեշտ օգնություն ցուցաբերելուհամար:

Ըստ պարոն Հակոբյանի, քաղաքի բոլոր ենթակառուցվածքները վերականգնված են և արդեն աշխատում են բնականոն հունով:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար