Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
04.03.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Մարտի 4-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցությունում, որին փոխքաղաքապետներից, բաժինների պետերից բացի ներկա էին և քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ու կառույցների ղեկավարները, հիմնական շեշտադրումն ուղղված էր ԼՂՀ նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մանրամասներին, կապիտալ-շինարարության մասով 2014թ.իրականացվելիք ծրագրերի ու աշխատանքների ծավալների հստակեցմանը:

Քաղաքապետը տեղեկացրեց, որ բարեխիղճ աշխատանքի դիմաց /20 հազարական դրամի չափով/ԼՂՀ նախագահ Բ.Սահակյանը դրամական խրախուսում է նախատեսել <<Սանմաքրում>>, <<Բնակարանային շահագործման տնտեսություն>> և <<Ստեփանակերտի բուսաբանական այգի>> ընկերությունների աշխատակիցների համար և համապատասխան կազմակերպությունների պատասխանատուներին պարտավորեցրեց սահմանված ժամկետներում գումարները տրամադրել հասցեատերերին:

Խորհրդակցությունում ակնհայտ դարձավ, որ ապրիլի 1-30-ը մայրաքաղաքում ծրագրվում է անցկացնել բարեկարգման, ծառատնկման և սանիտարական մաքրության միամսյակ, որին անկախ սեփականության ձևից,իրենց մասնակցությունը պետք է բերեն Ստեփանակերտում տեղակայված պետական կառույցները, հիմնարկ-ձեռնարկությունները, կրթօջախները, բոլոր քաղաքացիները: Ստեփանակերտի քաղաքապետը կոնկրետ հանձնարարություններ տալով քաղաքապետարանի բաժինների պետերին և ենթակայության տակ գտնվող հիմնարկների ու կազմակերպությունների ղեկավարներին, շեշտեց, թե բոլոր ջանքերը պետք է գործադրվեն ապրիլի 19-ին նախատեսվող համաքաղաքային շաբաթօրյակը պատշաճ մակարդակով կազմակերպելու համար:

Աշխատանքային խորհրդակցությունում չշրջանցվեցին նաև վճարվող ծառայությունների և հարկատեսակների մասով գումարների հավաքագրմանն առնչվող հարցերը:

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար