Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   487.27  դրամ
EUR   549.69  դրամ
RUB   7.31  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
03.03.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԸ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՋՐԱՏԱՐ ԲԱՔԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄԸ

Քաղաքապետի առաջին տեղակալ Սուրեն Թամրազյանի նախագահությամբ  կայացավ Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու հերթական նիստը:

Օրակարգում մասնավորապես ներառված էին ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին, <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, Ա.Հեքիմյան թիվ 11/9-18 հասցեում գտնվող ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2004թ. ապրիլի 14-ի թիվ 11/3 որոշումն ուժը կորցնելու, համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից թվով 3 քաղաքացիների նվիրատվության կարգով բնակարաններ օտարելու, բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումն արգելելու մասին և այլ հարցեր:

Ավագանու անդամների հավանությանն արժանացավ ֆինանսական միջոցներ հատկացնելու մասին որոշման նախագիծը, որը ենթադրում է Ստեփանակերտի քաղաքային համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից 405 հազար դրամ գումար հատկացնել Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու անդամներին` 2014թ. 1-ին եռամսյակի ծախսերի փոխհատուցման նպատակով: Հաջորդ օրակարգային հարցը, որը ներկայացված էր նիստի քննարկմանը, առնչվում էր <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի տարածքը, Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/9-18 հասցեում գտնվող ավտոտնակներն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու և Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու 2004թ. ապրիլի 1-ի թիվ 11/3 որոշումն ուժը կորցրած ճանաչելու հետ: Շահագրգիռ քննարկումների արդյունքում ավագանին տվեց իր համաձայնությունը` մայրաքաղաքի Ա.Հեքիմյան փողոցի թիվ 11/90 հասցեում գտնվող ոչ բնակելի` 355,49 քառ.մ մակերեսով տարածքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել <<Ստեփանակերտի շտապ բուժօգնության կայան>> ՓԲԸ-ին` միմիայն նպատակային օգտագործման նպատակով:

Նիստում ընդունվեց որոշում` թվով 3 քաղաքացիների համայնքային սեփականություն հանդիսացող բնակարանային ֆոնդից իրավունքի պետական գրանցում իրականացնել նվիրատվության կարգով` քաղաքապետարանի հետ կնքելով համապատասխան պայմանագիր` նախատեսելով, որ հիշյալ որոշումից ծագող իրավունքների պետական գրանցման աշխատանքների կատարումն իրականացվելու է քաղաքացիների միջոցների հաշվին:

Օրակարգում  ընդգրկված վերջին հարցը բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումն արգելելու մասին էր: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ԼՂՀ օրենքով և հիմք ընդունելով ԼՂՀ փրկարար ծառայության և ԼՂՀ առողջապահության նախարարության ՊՀՀՏ <<Համաճարակաբանության և հիգիենայի կենտրոն>> ՊՈԱԿ տնօրենների գրություններն ու ելնելով քաղաքացիների առողջության պահպանման և գույքի վնասները կանխելու անհրաժեշտությունից` Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանին որոշեց արգելել բազմաբնակարան շենքերի տանիքներում, մուտքերում և նկուղներում ջրատար բաքերի տեղադրումը և դրանց միացումը շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցին: Սույն որոշմամբ բնակարանների և ոչ բնակելի տարածքների սեփականատերերը պարտավորվում են իրականացնել նախկինում տեղադրված ջրատար բաքերի` գործող շուրջօրյա ջրամատակարարման ներքին ցանցից անջատման աշխատանքներ` եռամսյա ժամկետում:

Ավագանու անդամների կողմից այլ հարցերի շրջանակներում բարձրացվեցին մայրաքաղաքի փողոցների ու բակերի բարեկարգման, բազմաբնակարան շենքերի տանիքների նորոգման աշխատանքների կանոնակարգմանն առնչվող և այլ բնույթի հարցեր:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար