Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   486.78  դրամ
EUR   574.01  դրամ
RUB   8.17  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
13.02.2014   ՎԵՐԱՀԱՍՑԵԱՎՈՐՎՈՒՄ, ԿԱՆՈՆԱԿԱՐԳՎՈՒՄ ԵՆ ՓՈՂՈՑՆԵՐԸ

Ղեկավարվելով ԼՂՀ կառավարության 2008թ.մայիսի 20-ի N381 որոշմամբ, ինչպես նաև հիմք ընդունելով <<Ստեփանակերտի համայնքային ծառայություն>> փակ բաժնետիրական ընկերության առաջարկությունը, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել անշարժ գույքի վերահասցեավորման մասին:

Համաձայն քաղաքապետի որոշման, վերահասցեավորվել և կանոնակարգվել է մայրաքաղաքի Տիգրան Մեծ փողոցում, Տիգրան Մեծ նրբանցքում, Տիգրան Մեծ 1-ին, 2-րդ փակուղիներում գտնվող անշարժ գույքը, որի մեջ մտնում են պետական և մասնավոր շենքերն ու շինությունները, սեփական տներն ու բազմաբնակարան շենքերը, հասարակական  օբյեկտներն ու մյուս կառույցները:

Քաղաքապետարանի համայնքային գույքի կառավարման բաժնի պետ Միքայել Դադայանի տեղեկացմամբ, նշված փողոցներում անշարժ գույքի վերահասցեավորման նպատակով ներկայումս աշխատանքներ են իրականացվում ցուցատախտակների փակցման ուղղությամբ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի քարտուղար