Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.35  դրամ
EUR   556.13  դրամ
RUB   7.42  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
05.02.2014   ՔԱՂԱՔԱՊԵՏԸ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ

Ավարտվել է նոր տարվա առաջին ամիսը, ինչը մեկնարկային պիտի հանդիսանա Ստեփանակերտի քաղաքապետարանի բաժինների և ստորաբաժանումների, նրա ենթակայության տակ գտնվող հիմնարկ-ձեռնարկությունների առջև ծառացած խնդիրների իրականացման համար: Ինչպիսի±ձեռքբերումներ և բացթողումներ են արձանագրվել անցած ժամանակահատվածում, որքանով է հաջողվում ապահովել բնակչությունից` մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված գումարների հավաքագրումը: Ինչպե±ս է ընթանում գույքահարկի գծով վարձավճարների հավաքագրման գործընթացը: Արդյոք, բոլոր հարկատեսակների մասով ապահովվո±ւմ են գույքահարկերը: Որո±նք են աշխատանքների կազմակերպմանը խոչընդոտող խնդիրները:

Հիմնականում այս հարցերն էին ներառված փետրվարի 4-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային խորհրդակցության օրակարգում, որին բաժինների պատասխանատուներից բացի մասնակցում էին նաև քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող կառույցների ղեկավարները:

Քաղաքապետը մանրակրկիտ հետաքրքրվեց վերոհիշյալ խնդիրներով` ընդգծելով, թե վարձավճարների, բոլոր հարկատեսակների գծով գումարների հավաքագրման ժամանակ թերացումները բացառվում են, ու միանշանակ, պետք է  ապահովվեն պետական և համայնքային բյուջեների մուտքերը: Նա համապատասխան բաժինների և հիմնարկների ղեկավարներին հանձնարարեց արդյունավետ աշխատանքներ տանել իրավաբանական անձանց հետ` ստանձնած պարտավորություններն անպայմանորեն կատարելու համար: Ս.Գրիգորյանը շեշտեց, որ անհրաժեշտ է կապիտալ շինարարության մասով ծրագրերը հստակեցնելու նպատակով պատվիրել նախագծա-նախահաշվային բոլոր փաստաթղթերը և ըստ պլանի կանոնակարգել առաջնահերթ լուծում պահանջող հարցերը:

Խորհրդակցությունում, որի արդյունքներն ամփոփեց քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, անդրադարձ եղավ նաև մայրաքաղաքի բնակչության կենսական նշանակության խնդիրներին առնչվող մի շարք այլ հարցերի շուրջ:

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար