Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   477.57  դրամ
EUR   526.28  դրամ
RUB   7.48  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
23.01.2014   ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ` ՆՈՐ ՏԱՐՎԱ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻՍՏԸ

Հատկացվող գումարները գլխավորապես ուղղվելու են մայրաքաղաքի բնակչության

կենսապայմանների բարելավմանը

Շուրջ մեկ տասնյակ հարցեր էին ներառված Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու` հունվարի 23-ին կայացած նոր տարվա անդրանիկ նիստում, որը վարում էր քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

Օրակարգի առաջին հարցը վերաբերում էր համայնքի 2013թ. բյուջեի կատարմանը, որի շուրջ հաշվետվությամբ հանդես եկավ քաղաքապետարանի ֆինանսա-բյուջետային բաժնի պետ Մարատ Համբարձումյանը:

Ըստ հաշվետվության, Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2013թ. տարեկան բյուջեի ընդհանուր մուտքերը կազմել են  1048914.3 հազ.դրամ /պլանավորված 1110135.1 հազ.դրամի գումարի 94.5 %-ը/:Ընդ որում, ընդհանուր մուտքերի 37.0 %-ը կազմել են սեփական եկամուտները: 413825.0 հազ.դրամի դիմաց հավաքագրվել է 387914.3 հազ.դրամ: Կատարողականը կազմում է 93.7 %: Նախորդ տարվա համեմատ սեփական եկամուտներն աճել են 16254.0 հազ.դրամով կամ 4.4 %-ով:Շենքերից և շինություններից գանձվող գույքահարկի գծով մուտքերը կազմել են 110444.4 հազ.դրամ` նախատեսված 117000.0 հազ.դրամի 94.4%-ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերնաճել են 13141.7 հազ.դրամի չափով կամ 13.5 %-ով /շենքեր և շինությունների մասով 8653.4 հազ.դրամի չափով չվճարված գույքահարկի նյութերը գտնվում են դատարանում/: Հողի հարկից գանձվող մուտքերը կազմել են 11766.1 հազ.դրամ` պլանավորված 12500.0 հազ.դրամի 94.1 %-ը /հողի հարկի մասով 894.3 հազ.դրամի չափով չվճարված հարկի նյութերը նույնպես գտնվում են դատարանում/:

2013-ին փոխադրամիջոցներից մուտքագրվել է 119575.4 հազ.դրամի գույքահարկ, որը կազմում է պլանավորված 130200.0 հազ.դրամի 91.8 %-ը: Նախորդ տարվա համեմատ այն նվազել է 6511.7 հազ.դրամի չափով /փոխադրամիջոցների մասով 13356.3 հազ.դրամի չափով չվճարված գույքահարկի նյութերը գտնվում են դատարանում/: Միևնույն ժամանակ տեղական տուրքերի գծով մուտքագրվել է 56413.4 հազ.դրամ, որը կազմում է նախատեսված 61020.0 հազ.դրամի 92.5 %-ը: Նախորդ տարվա համեմատ մուտքերն աճել են 8090.5 հազ.դրամով կամ 16.7%-ով: Պետական տուրքերի գծով մուտքագրվել է 18144.8 հազ.դրամ` պլանավորված 20500.0 հազ.դրամի դիմաց/կատարողականը կազմել է 88.5 %/: Այլ հարկային եկամուտների գծով մուտքագրվել է 5601.1 հազ.դրամ: Այսինքն նախատեսված պլանը կատարվել է 100 տոկոսով:

2013թ. տարեկան բյուջեի պլանավորված դոտացիայի գումարը կազմել է 696310.1 հազ.դրամ, որից հատկացվել է 661000.0 հազ.դրամ /կատարողականը կազմում է 94.9%/: Նախորդ տարվա համեմատ հատկացված գումարը նվազել է 20000.0 հազ.դրամի չափով: Տարեկան բյուջեի կատարման ընթացքում մուտքագրվել է 65969.1 հազ.դրամ` պլանավորված 67005.0 հազ.դրամի դիմաց/կատարողականը կազմել է 98.5%/:

Հողմասերի կառուցապատման իրավունքի դիմաց գանձվող վարձավճարների մուտքերը կազմել են 4429.4 հազ.դրամկամ կատարողականը կազմել է 126.6%: Վարչական գանձումներից մուտքերը կազմել են 31280.1 հազ.դրամ կամ աճը կազմել է 45.5%, իսկ տույժերից և տուգանքներից մուտքերը` 8500.0-ի դիմաց կազմել են 8710,2հազ.դրամ:

Քաղաքային համայնքի 2013թվականի տարեկան բյուջեի ծախսերը ֆինանսավորվել են 1047687.2 հազ.դրամի չափով, որը կազմում է պլանավորված 1120782.4 հազ,դրամի 93.5%-ը:

Իր նկատառումները հայտնելով քաղաքային համայնքի 2013թ. բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ, քաղաքապետ Սուրեն Գրիգորյանն, ընդհանուր առմամբ, գոհացուցիչ համարեց կատարողականի արդյունքները:Նա հատկապես կարևորեց այն հանգամանքը. որ առաջին անգամ մի շարք հարկատեսակների` եկամտահարկի, գույքահարկի, վարչական գանձումների գծով, սեփական եկամուտների շոշափելի աճ է գրանցվել, իսկ առանձին հարկատեսակների մասով` նախատեսված պլանները գերակատարվել են: Ասել է թե` ընդհանուր առմամբ, հավաքագրման դինամիկական աճի նոր միտումներ ունի և առավել արդյունավետ աշխատելու դեպքում հնարավոր կլինի ամբողջովին, բոլոր հարկատեսակների և տուրքերի մասով, 100 տոկոսով ապահովել կատարողականը: Քաղաքապետի համոզմամբ, սեփական եկամտահարկի ապահովումը պարտադիր պահանջ պիտի հանդիսանա յուրաքանչյուր կառույցի համար ու ենթադրվող բազան լինի հստակ և հիմնավորված: Ս.Գրիգորյանը հավելեց, թե հավաքագրումը միանշանակ պիտի ապահովվի, որպեսզի հնարավոր դառնա այդ գումարները ժամանակին նպատակաուղղել քաղաքի կենսական հիմնախնդիրների լուծմանը: Քաղաքապետն, ամփոփելով խոսքը, առաջարկեց հաստատել համայնքի 2013թ. բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:

Ավագանու նիստում լսվեց նաև քաղաքապետարանի լիազոր ներկայացուցչի հաղորդագրությունը` Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014թ. բյուջեի մասին: Ինչպես ամրագրված է քաղաքապետի 2014թ. բյուջետային ուղերձում, քաղաքի զարգացման ուղղություններից ակնհայտ է դառնում, որ հատկացվող գումարները միտված են լինելու մայրաքաղաքի բնակչության կենսապայմանների բարելավմանն ու հարմարավետ միջավայրի ձևավորմանը, Ստեփանակերտ քաղաքի կառուցապատմանը, ենթակառուցվածքների զարգացմանը և քաղաքաշինական ծրագրերի իրականացմանը: Ընդ որում, առաջնահերթությունների թվում կլինեն քաղաքի ենթակառուցվածքների բարելավումը և զարգացումը, քաղաքի տարածքի համաչափ զարգացման ապահովումը, ջրամատակարարման, ջրահեռացման, աղբահանության, սանմաքրման, բարեկարգման և կանաչապատման ծրագրերի արդյունավետ իրականացումը, բազմաբնակարան շենքերի մուտքերի և տանիքիների վերանորոգումը, ինչպես նաև բնակարանային-կոմունալ պայմանների բարելավումը, բազմաբնակարան շենքերի բակերի բարեկարգումը և խաղահրապարկների շինարարությունը, կառավարման համակարգի բարեփոխումներն ուտեղական ինքնակառավարման արդյունավետության ապահովումը` այդ նպատակով իրավական դաշտի կատարելագործումը, սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավումը /բնակարանների վերանորոգում/, տեսչական բարեփոխումների իրականացումը և համաքաղաքային կանոնների պահպանման ապահովումը:

Ստեփանակերտի քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեն կանխատեսվում է` եկամուտների գծով 1259473,1 հազ.դրամ, իսկ ծախսերի գծով` 1271347,5 հազ.դրամ: Դոֆիցիտը /պակասուրդը/ կանխատեսվում է 11874,4 հազ.դրամի չափով:

Քաղաքային համայնքի 2014 թվականի բյուջեի նախագծում եկամուտների ընդհանուր գումարը ծրագրվել է 1259473,1 հազ,դրամի չափով, ինչը 149338,0 հազ.դրամով կամ 13,5 %-ով ավել է Ստեփանակերտ քաղաքի 2013 թվականի բյուջեի ծրագրված եկամուտներից: Հարկային եկամուտները և տուրքերը 2014 թվականի համար նախագծով ծրագրվել են 351070,0 հազ.դրամի չափով, կամ 2013 թվականի համար հաստատված ցուցանիշից 4250,0 հազ.դրամով, կամ 1,2%-ով ավել: Գույքային հարկերը նախատեսվել են 250000,0 հազ.դրամ, կամ 2013 թվականի հաստատված ցուցանիշից 2800,0 հազ.դրամով ավել: Տեղական տուրքերը 2014թ. ծրագրվել են 59000,0 հազ.դրամի չափով, կամ 2013 թվականի հաստատված ցուցանիշից 2020.0 հազ.դրամով ավել: Տեղական տուրքերի կազմում մեծ տեսակարար կշիռ է կազմում ոգելից խմիչքների ու ծխախոտի արտադրանքի վաճառքի համար նախատեսված տուրքը` 16000.0 հազ.դրամ: Այսինքը տեղական տուրքը նախորդ տարվա համեմատ նվազել է 3.4 %-ով: Համայնքի տարածքում նոր շենքերի շինությունների շինարարության թույլտվության համար նախատեսված տուրքը կազմում է 15150.0 հազ.դրամ: Համայնքի բյուջե վճարվող պետական տուրքերը 2014թ. նախագծով ծրագրվել են 20500.0 հազ.դրամի չափով:

Հիմք ընդունելով ԼՂՀ 2014 թվականի պետական բյուջեն, ծրագրվել է 846103.1 հազ.դրամի չափով պաշտոնական դրամաշնորհ, ինչը 149793.0 հազ.դրամով ավելի է 2013թվականի հաստատված ցուցանիշից: 2014թ. նախագծով այլ եկամուտները ծրագրվել են 62300.0 հազ.դրամի չափով:

Ստեփանակերտ քաղաքի 2014թվականի բյուջեի  նախագծով ծախսերի ծավալը նախատեսվել է 1271347.5 հազ.դրամի չափով: Ծախսերի ամբողջ ծավալի 99.0%-ը կամ 1258473.1 հազ.դրամը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին: Ոչ ֆինանսական ակտիվների գծով զուտ ծախսերը կազմում են 58874.4 հազ.դրամ /ֆոնդային բյուջե/: Բյուջեի նախագծի ծախսային մասը կկազմի 150565.1 հազ.դրամ, կամ 2013թվականի բյուջեի ծախսային մասից 13.4%-ով ավել: Նախագծի  վարչական մասում նախատեսվել է պահուստային ֆոնդ` 61000.0 հազ.դրամի չափով, ինչը կազմում է վարչական եկամուտների 4.8 %-ը: Ընդ որում, այդ գումարից 46000.0 հազ.դրամը նախագծով կուղղվի բյուջեի ֆոնդային մաս:

Ստեփանակերտ քաղաքի 2014 թվականի բյուջեի նախագծով, շինարարության բնագավառում շենքերի և շինությունների կառուցման նպատակով ծախսերը նախատեսվել են 101874.4 հազ.դրամի չափով: Շրջակա միջավայրի պաշտպանության բնագավառում` 531884.1 հազ.դրամի չափով, որից <<Սանմաքրում>> ծրագրի համար` 401413.1 հազ.դրամ, իսկ <<Կանաչապատում>> ծրագրի համար` 130471.0 հազ.դրամի չափով: Կոմունալ ծառայությունների բնագավառում ծախսերը նախատեսվել են 323531.6 հազ.դրամի չափով, որից շենքերի և կառույցների ընթացիկ նորոգմանն ու պահպանմանն է  ուղղվելու 135000.0 հազ.դրամ, արտաքին լուսավորմանը` 170000.0 հազ.դրամ, իսկ կոմունալ ծառայությունների մատուցման համար` 18531.6 հազ.դրամ:Մշակույթի բնագավառին ուղղված ծախսերը կկազմեն 77821.0 հազ.դրամ, որից 13237.0 հազ.դրամն ուղղվելու է <<Մուրացանի անվան քաղաքային գրադարան>>, 42983.6 հազ.դրամը` <<Ստեփանակերտի մշակույթի տուն>> պետական ոչ առևտրային կազմակերպություններին. իսկ 21600.4 հազ.դրամը <<Ն.Ստեփանյանի անվան քաղաքային զբոսայգի>> ՓԲԸ-ը: Կրթության բնագավառին կուղղվի 218636.4 հազ.դրամ, որից 118496.0 հազ.դրամը  << Կոմիտասի անվան երաժշտական դպրոց>>, 64640.4 հազ.դրամը` << Գյուրջյանի անվան արվեստի դպրոց>> և 35500.0 հազ.դրամը` <<Ստեփանակերտի մանկապատանեկան մարզադպրոց>> ՊՈԱԿ-ին:

Քաղաքապետը իրատեսական համարեց 2014թ. բյուջեն և հատկացումների մասով անդրադառնալով ոլորտային առանձնահատություններին, նշեց, թե նոր տարում առաջնահերթ լուծում կստանան շինարարական մի շարք ծրագրեր: Առանձնահատուկ նշանակություն կդարձվի զոհված ազատամարտիկների սոցիալապես անապահով ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:

Ավագանին որոշեց հաստատել քաղաքային համայնքի 2014թ. բյուջեն:

Նիստում որոշում կայացվեց քաղաքային համայնքի ավագանու անդամների ծախսերի հատուցման մասին, որի համաձայն 2014թ. ավագանու անդամի պարտականությունների կատարման դիմաց, որպես փոխհատուցում, սահմանվեց 9 հազար դրամ:

Նիստում հավանության արժանացավ  նաև համայնքի սեփականություն հանդիսացող մի շարք շենքերում համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանները նվիրատվության կարգով օտարելու մասին, ինչպես նաև քաղաքային համայնքի սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքն ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ ավագանու որոշումները:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար