Պահոց
Տարադրամի Փոխարժեքներ
USD   484.72  դրամ
EUR   551.42  դրամ
RUB   7.27  դրամ
Եղանակը Ստեփանակերտում
08.05.2013   ՀԱՅՐԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ` ՈՐԴԻՆԵՐԻ ՈՒՂԻՆ Է

ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է ՄԵԾ ՀԱՅՐԵՆԱԿԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻՆ

 

Ավագ սերնդի անցած ճանապարհը  միշտ էլ ուսանելի օրինակ և ուղեցույց է հանդիսացել երիտասարդների համար, ոգեշնչել նրանց և մղել նորանոր խիզախումների: Այդ տեսակետից իր մեջ հետաքրքիր խորհուրդ է պարունակում Մեծ հայրենականի մասնակիցների սխրանքներով լի մարտական ուղին, որը 1945-ի մայիսի 9-ին նշանավորվեց գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակով:

Խորհրդային Միության բազմազգ ընտանիքում իրենց հերոսությամբ աչքի ընկան և հայ ժոովրդի պանծալի զավակները` պատերազմի տարեգրության մեջ թողնելով մնայուն էջեր: Թշնամու դեմ պայքարից անմասն չմնացին և արցախցիները` կյանքի գնով մոտեցնելով հաղթանակը: Տարիներ անց սերտելով պապերից ու հայրերից ժառանգած դասերը, նրանց զավակներն անձնվիրաբար քննության բռնեցին Արցախյան գոյամարտի տարիներին` փառքով պսակելով իրենց անունները: 1992-ի մայիսի 9-ին ազատագրելով հայոց բերդաքաղաք Շուշին, ինքնապաշտպանական մեր ջոկատները դրանով իսկ հետագա հաղթանակների սկիզբը դրեցին` ռազմական գորոծողություններում ամրագրելով փայլուն հաջողություններ:

Մայիսյան խորհրդանշական եռատոնն առիթ էր մեծարելու և արժևորելու երկու դաժան պատերազմների միջով անցած սերունդների ներկայացուցիչներին: Եվ մայիսի 7-ին Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը քաղաքապետարանում հյուրընկալելով Մեծ հայրենականի և Արցախյան պատերազմի մի խումբ վետերանների, հիշարժան իրադարձության` Մեծ հաղթանակի 68-րդ, Շուշիի ազատագրման և պաշտպանության բանակի կազմավորման 21-րդ տարեդարձի կապակցությամբ նրանց պատվին կազմակերպել էր ընդունելություն:

Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի, բոլոր ստեփանակերտցիների և անձամբ իր անունից ողջունելով և ջերմորեն շնորհավորելով եռատոնի առթիվ, Ս.Գրիգորյանը հյուրերին մաղթեց արցախյան երկարակեցություն, երջանկություն և խաղաղություն: << Մեր ժողովուրդը երբեք չի մոռանա ինչպես Մեծ հայրենականի, այնպես էլ` արցախյան պատերազմի մասնակիցների ծանրակշիռ ավանդը, ինչն անփոխարինելի արժեք է սերունդների համար, - ասաց նա: -Ցավոք, հազարավոր հայորդիներ նահատակվեցին ծանր մարտերում` անավարտ թողնելով բազում իղձեր ու երազանքներ: Փառք  ու պատիվ նրանց ծնած ու սնած մայրերին: Արցախի բազմաչարչար հողը թող այլևս պատերազմ չտեսնի>>:

Բարձր գնահատելով պատերազմի վետերանների վաստակն ու ներդրումը` հայրենիքի ազատագրման գործում, քաղաքապետը  հավաստիացրեց, որ նրանց օրինակով տասնյակ սերունդներ են դաստիարակվելու: Նա ուշագրավ զուգահեռներ անցկացրեց մայիսյան հաղթանակների միջև` կարևորելով նրանց հաջորդականությունը: Սուրեն Գրիգորյանն ափսոսանք հայտնելով, որ տարեցտարի նոսրանում են Մեծ հայրենականի մասնակիցների շարքերը, միաժամանակ ընդգծեց . <<Հպարտ ենք, որ դուք այսօր, որպես կենդանի լեգենդներ, կաք ու այսօր մեր կողքին եք, մեր շարքերում: Ձեր իմաստուն խորհրդի կարիքը բոլորս ունենք>>:

Մայիսյան եռատոնի  կապակցությամբ ներկաներին ողջունեցին նաև քաղաքապետարանի կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանն ու բանաստեղծ Դավիթ Միքայելյանը:

Այնուհետև սեղանի շուրջ աշխույժ և անկաշկանդզրույց ծավալվեց: Մեծ հայրենականի վետերաններ Սերգեյ Բարսեղյանը, Եղիշե Աթայանը, Հմայակ Հարությունյանը, արցախյան ազատամարտի ակտիվ մասնակից Ռոմա Գրիգորյանը դրվագներ հիշեցին պատերազմիահեղտարիներից, շնորհակալություն հայտնեցին քաղաքային իշխանություններին`ջերմ ընդունելության և իրենց վաստակը բարձր գնահատելու համար:  Վերջում` օրվա հյուրերինքաղաքապետարանի կողմից հանձնվեցին հուշանվերներ:

Հանդիպմանը ներկա էին փոխքաղաքապետներ Սուրեն Թամրազյանը և Արմեն Հակոբյանը:

 

 

Ստեփանակերտի քաղաքապետի մամուլի քարտուղար