17.03.2020 Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներն ավելի են ծավալվել:
❗️❗️❗️Կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով` այսօր առավոտյան մայրաքաղաքում ախտահանման աշխատանքներն ավելի են ծավալվել: Ստեփանակերտի քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող <<Բնակշահագործման տնտեսություն >> և <<Ջրմուղ կոյուղի>> ՓԲ ընկերությունների համատեղ ջանքերով ստեղծվել են երկու աշխատանքային խմբեր, որոնք քլորի լուծույթով ու հատուկ սարքավորումներով մաքրում են ինչպես բազմահարկ բնակելի շենքերի շքամուտքերն ու աստիճանավանդակները, այնպես էլ վերելակները:☢️☢️ |
< Վերադառնալ |