16.03.2020 Քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն:
Այսօր Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը հրավիրել է արտահերթ խորհրդակցություն` քաղաքապետարանի ենթակայության ներքո գործող հիմնարկների մասնակցությամբ: Առանցքում նոր տիպի կորոնավիրուսի (COVID-19) լայն տարածումն է: Հաշվի առնելով տխուր իրողությունը, որ ՀՀ-ում այն ևս մտահոգվելու լուրջ առիթ է տալիս, Դավիթ Սարգսյանը, վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով, խիստ հանձնարարականններ է տվել. -բոլոր այն հիմնարկներին (դպրոցներ, մարզական խմբակներ, մանկապարտեզներ, գրադարաններ, մշակութային օջախներ և այլն) , որտեղ հնարավոր են երեխաների հետ շփումներ, որոշ ժամանակով դադարեցնել գործունեությունը, -բոլոր մարզական և մշակութային միջոցառումները հետաձգել, -քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող բոլոր հիմնարկների շենքերում արգելել հավաքներն ու իրկականացնել ախտահանիչ գործողություններ, -հատուկ ախտահանիչ լուծույթով մաքրել հասարակական տրանսպորտային միջոներն ու ճանապարհաեզրերը: Քաղաքապետըկոչ է անում պահպանել ԱՀ առողջապահության կողմից սահմանված հիգիենայի կանոնները. -միջազգային ուղևորություններ ծրագրելիս` հաշվի առնել տվյալ երկրի համաճարակային իրավիճակը, -խուսափել շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից, անհնարինության դեպքում` օգտագործել անհատական պաշտպանիչ միջոցներ (դիմակներ), -հաճախակի լվանալ ձեռքերն օճառով ու ջրով կամ մաքրել ալկոհոլային հիմքով ախտահանիչով, -հազալիս և փռշտալիս փակել բերանը և քիթն անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցել աղբամանը, -գրիպանման երևույթների առկայության դեպքում չզբաղվել ինքնաբուժությամբ և դիմել բժշկի: Իդեպ, ԱՀ առողջապահության նախարարությունը ստեղծել է թեժ գիծ: Ախտանշանների ու լրացուցիչ հարցերի դեպքում պետք է զանգահարել 047-94-37-34 կամ 3003 հեռախոսահամարներով:
|
< Վերադառնալ |