11.12.2019 Մայրաքաղաքը պատրաստվում է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին մայրաքաղաք Ստեփանակերտը գույների, հագեցած միջոցառումների, և լույսերի ներդաշնակության պակաս չի զգա, և հանրապետության բնակիչներն ու Արցախ ժամանած հյուրերն լիարժեք կվայելեն հանգստյան օրերը: Այս մասին վստահեցնում են քաղաքապետարանի պատասխանատուները` <<ձեռքի տակ>> ունենալով Ամանորի հանդեսների ծրագիրը: Արդեն երրորդ շաբաթն է, ինչ մայրաքաղաքի փողոցներում և հրապարակներում, տեղական հաստատություններում ու հանրային վայրերում շարունակվում են տարվա տոնական ձևավորման աշխատանքները: Տեղադրվում են լուսային գունեղ շղթաներ, խորհրդանշական պաստառներ, ձևավորում, և կատարվում են այն բոլոր հնարավոր աշխատանքները, որպեսզի հետաքրքրություն լինի և մեծերի և փոքրերի համար: Ավանդույթի համաձայն, 2020-ի նախաշեմին քաղաքի դպրոցներում երեխաների համար կկազմակերպվեն Ամանորի հանդիսություններ ու քաղաքապետարանի կողմից նրանց կբաժանվեն նվերներ: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |