11.12.2019 Քաղաքապետ Դավիթ Սարգսյանի շնորհավորական ուղերձը ԱՀ Սահմանադրության օրվա առթիվ
Սիրելի՛ արցախցիներ, շնորհավորում եմ ձեզ պետական կարևորագույն տոներից մեկի՝ ԼՂՀ պետական անկախության մասին հանրաքվեի և Սահմանադրության օրվա առթիվ: Դեկտեմբերի 10-ին արցախցին կատարեց վճռորոշ ընտրություն՝ համաժողովրդական հանրաքվեով ընդունված ԱՀ Սահմանադրությունն ամուր հիմք պետք է հանդիսանար մեր երկրի հետագա բարգավաճման և հզորացման համար: Անցած տարիներին ՀՀ Սահմանադրությունն, անկասկած, նպաստել է մեր անկախ պետականության կայացմանը, դժվարին իրավիճակներում՝ նաև երկրի ներքին ու արտաքին կայունության ապահովմանը:Անկախության ձեռքբերումից ի վեր կատարվել է հսկայական աշխատանք, մենք հասունացել ենք որպես հասարակություն, ամրացել որպես պետություն: |
< Վերադառնալ |