09.12.2019 Խնկարկվել է Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը
Դեկտեմբերի 7-ին, Արցախը 31-րդ անգամ խնկարկեց Սպիտակի ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը: Հարյուրավոր մարդիկ այցելելով Ստեփանակերտի հուշահամալիր` ծաղիկներ խոնարհեցին Արմեն Հակոբյանի քանդակած <<Ղարաբաղի Մեծ մոր ողբը>> հանրահայտ հուշարձանին: Վաղ առավոտից մինչև երեկո ստեփանակերտցիների հոսքն այստեղ չի դադարում: Հարգանքի տուրք մատուցելու համար հուշահալիր էին շտապում աշխատանքային կոլեկտիվները, դասախոսներ և ուսուցիչներ, ուսանողներ, դպրոցականներ, քաղաքական- հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, զինվորականներ: Առավոտյան Ստեփանակերտի քաղաքապետարանի աշխատակազմի հետ երկրաշարժի զոհերի հիշատակը հարգելու համար քաղաքացիական իր պարտքն է կատարել նաև Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը: Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |