25.07.2019 ՀՐԱՎԻՐՎԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Հուլիսի 25-ին քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից հրավիրված աշխատանքային ընդլայնված խորհրդակցությունում, որին ներկա են գտնվել քաղաքապետարանի պատասխանատուներ և ընկերությունների տնօրեններ, գլխավորապես քննարկվել են Համահայկական 7-րդ ամառային խաղերի նախապատրաստման գործընթացը, ինչպես նաև հիշարժան իրադարձության նախաշեմին` Ստեփանակերտում համաքաղաքային շաբաթօրյակի անցկացման ծրագիրը: Քաղաքապետը ներկաների ուշադրությունը մասնավորապես հրավիրել է մայրաքաղաքի տոնական ձևավորման, սանիտարական մաքրման, կանաչապատման ու բարեկարգման աշխատանքների պատշաճ կազմակերպմանը` այդ ուղղությամբ ընկերությունների և կառույցների ղեկավարներին տալով մի շարք հանձնարարություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |