24.07.2019   ԵԶՐԱՓԱԿՎԵՑ <<ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿ>> ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑՈՒՅԹ-ՓԱՌԱՏՈՆԸ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԹԻՄԵՐՆ ԱՐԺԱՆԱՑԱՆ ՊԱՐԳԵՎՆԵՐԻ

 

Հուլիսի 5-ից 23-ը Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հիմնական դպրոցի մարզադաշտում քաղաքապետարանը <<Ստեփանակերցիների միջազգային ակումբ>>-ի հետ համատեղ 2004-2005թթ. և 2006-2007թթ.ծնված պատանիների միջև անց է կացրել <<Կաշվե գնդակ>> մարզական ամենամյա մրցույթ-փառատոնը:

Մրցումներին մասնակցել են Ստեփանակերտ քաղաքի թվով 26 բակային թիմեր: Համառ պայքարից հետո մրցանակային տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. 2006-2007թթ. ծնված պատանիների  միջև 1-ին տեղը զբաղեցրել է <<Արցախ Ու-11 Հեքիմյան>>, 2-րդ տեղը`<<Լուսավորիչ>>, իսկ 3-րդ տեղը` <<Արցախ>> թիմը:

2004-2005թթ. ծնված պատանիների  միջև ծավալված  մրցույթում հաղթող է ճանաչվել <<Արցախ-Հեքիմյան>> թիմը, 2-րդ տեղը զբաղեցրել է  <<Մոնթե-Աբովյան>>, իսկ  3-րդ տեղը` <<Արցախ Ու-14- Հեքիմյան>>  ֆուտբոլային թիմը:

Մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից  պարգևատրվել են պատվոգրերով, արժանացել դրամական  պարգևների: Հաղթող թիմերին`  նաև գավաթներ են հանձնվել: <<Ստեփանակերտցիների միջազգային ակումբ>>-ի կողմից 8 լավագույն խաղացողներ  նույնպես արժանացել են դրամական պարգևների և հուշաներների:

Մրցույթ-փառատոնի եզրափակման  արարողությանը ներկա են գտնվել Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը և փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը, ովքեր և իրականացրել են պարգևատրման առաքելությունը:

 

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն