10.07.2019 ՄԵԿՆԱՐԿԵԼ Է <<ԿԱՇՎԵ ԳՆԴԱԿԻ>> ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄՐՑԱՇԱՐԸ
Հուլիսի 8-ին Ստեփանակերտի Խ.Աբովյանի անվան հ. 1 հիմնական դպրոցի մարզադաշտում բակային թիմերի միջև մեկնարկել է <<Կաշվե գնդակի>> քաղաքային մրցաշարը: Մրցումներին մասնակցում են մայրաքաղաքի 2006-2007թթ. ծնված պատանիների ֆուտբոլի 16 բակային թիմեր: Ըստ վիճականության, թիմերը բաժանվել են 4 ենթախմբերի, որտեղ շրջանային եղանակով I և II տեղեր գրաված թիմերը պայքարը կշարունակեն օլիմպիական եղանակով: Մրցաշարի ժամանակ ի հայտ կբերվեն լավագույն 3 թիմերը: I, II և IIIտեղեր գրաված թիմերը Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կպարգևատրվեն դիպլոմներով, նվերներով, կարժանական դրամական պարգևների: Ֆուտբոլի մրցաշարի բացման արարողությանը ներկա է գտնվել Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
< Վերադառնալ |