04.07.2019   ԿՆՇՎԻ ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ ՔԱՂԱՔԻ ՕՐԸ

 

ՍՏԵՂԾՎԵԼ Է ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Ստեփանակերտ քաղաքի օրվան նվիրված տոնական միջոցառումների կազմակերպման և անցկացման նպատակով քաղաքային հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ և հաստատել անհատական կազմը:

Հանձնաժողովի մեջ, որ կգլխավորի քաղաքապետը, ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ մի շարք հիմնարկությունների և կազմակերպությունների ղեկավարներ, պատգամավորներ, ստեղծագործական կառույցների ներկայացուցիչներ:

 

 

 

Ստեփանակերտի քաղաքապետարանի  մամուլի ծառայություն