20.05.2019 ԵՐԵՎԱՆԱԲՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՅՑԸ` ՍԱՀՄԱՆԱՄԵՐՁ ԶՈՐԱՄԱՍԵՐ
Բարի ավանդույթ է դարձել Երևանի քաղաքապետարանի և ՀՀ պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ երևանաբնակ զինծառայողների ծնողների այցելությունը`սահմանամերձ զորամասեր: Ծնողների և հարազատների հերթական այցը` զավակներին, հնարավոր դարձավ մայիսի 17-18-ը: Նրանց ճանապարհել և բարեմաղթանքի խոսքեր են փոխանցել զինծառայողներին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը` կարևորելով հասարակություն-բանակ կապը: Սահմանամերձ զորամասերում զինվորների հետ հանդիպելուց հետո, ՊԲ կենտրոնական պաշտպանականում կայացել է հանրահավաք, ուր ելույթներ են ունեցել Երևանի քաղաքապատերանի սոցապահովության վարչության պետ Ռուզան Զաքարյանը, Ն զորամասի զինծառայողներ, ծնողներ: Այնուհետև քաղաքապետարանի մշակույթի տան գեղարվեստական կոլեկտիվի նախաձեռնությամբ ներկաների համար տրվել է տոնական համերգ: Այն եզրափակվել է մասնակիցների ուրախ շուրջպարով: Միջոցառմանը ներկա են գտնվել Ստեփանակերտի քաղաքապետի տեղակալներ Սուրեն Թամրազյանը և Արմեն Հակոբյանը:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |