08.05.2019   ՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ

Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 74-ամյա տոնակատարության, ԱՀ պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի միջոցառումների ծրագրի շրջանակներում, Ստեփանակերտի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել են մի շարք մարզական միջոցառումներ: Ըստ Ստեփանակերտի քաղաքապետարանի հատուկ հանձնարարականների գծով մասնագետ Էդուարդ Առուշանյանի, մայիսի 4-ից 5-ը սեղանի թենիսի ֆեդերացիան Ստեփանակերտի քաղաքապետարանի հետ համատեղ, 45-ից բարձր տարիքի կանաց և տղամարդկանց միջև կազմակերպել էր սեղանի թենիսի մրցույթ: Եռատոնի նախաշեմին էլ Վերածննդի հրապարակում տեղի ունեցան սպորտլանդիայի, ձյուդոյի, կիոկուշին կարատեի, բոքսի ցուցադրական մրցումներ, նաև` պարանի ձգում, իսկ Շահումյանի պուրակում` շախմատի դպրոցի սաների միջև` 10+1 ձևաչափով խաղ: Սպորտդպրոցի սպորտային պարերի աղջիկների 60 հոգանոց խումբն էլ ներկաների համար ցուցադրեց 2 պարային համար` առավել տոնական շունչ հաղորդելով ներկաներին: Նշյալ բոլոր մասնակիցները քաղաքապետարանի կողմից արժանացան հուշանվերների: