30.04.2019 ՄԱՅՐԱՔԱՂԱՔՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵԼ ԵՆ ՏՈՆԱԿԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ
Երեկ մայրաքաղաք Ստեփանակերտում տրվել է տոնական ձևավորման մեկնարկը: Ամենուր` փողոցներում, հրապարակներում, հասարակական վայրերում Մայիսյան եռատոնի կապակցությամբ փողփողում են Արցախի պետական դրոշները, տեղադրվում են հնչեղ պաստառներ` որոնք ազդարարում են ակնկալվող տոնական միջոցառումների, մեր ժողովրդի համար պատմական նշանակություն ունեցող մեծ իրադարձության մասին: Իսկ սիզամարգերում և պուրակներում բուրող երփներանգ ծաղիկներն ավելի են ընդգծում քաղաքի տոնական տրամադրությունը: Ստեփանակերտը եռատոնի նախաշեմին տոնական զգեստ է հագնում, ավելի գեղեցկանում, դառնում ներդաշնակ և հրապուրիչ: Տոնական ձևավորման աշխատանքները մայրաքաղաքում շարունակվում են:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |