30.04.2019 ՔԱՂԱՔԱՊԵՏՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ Է ՀՐԱՎԻՐԵԼ
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԿԱՐԱՄՅԱ ԱՆԲԱՍԻՐ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԱՄԱՐ
Քաղաքապետ Սուրեն Գրիգորյանի կողմից ապրիլի 30-ին հրավիրված աշխատանքային խորհրդակցությունը սկսվեց շնորհավորանքներով և շնորհակալական խոսքերով: Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ քաղաքապետը երկարամյա, բեղմնավոր աշխատանքի համար, ինչպես նաև ծննդյան օրվա առիթով իր և քաղաքապետարանի աշխատակազմի անունից շնորհակալություն հայտնեց կրթության և սպորտի բաժնի պետ Կառլեն Մարգարյանին և բարեմաղթանքի խոսքեր հնչեցրեց` հանձնելով շնորհակալագիր և հուշանվեր: Նա նշեց, որ օգնականի կարգավիճակում Կ.Մարգարյանը շարունակելու է աշխատել կոլեկտիվում և օգտագործվելու է նրա հարուստ փորձը: Քաղաքապետը միաժամանակ շնորհավորեց նորանշանակ բաժնի պետ Թերեզա Ղարախանյանին և պատասխանատու պաշտոնում մաղթեց նրան հաջողություններ, արդյունավետ, ստեղծարար աշխատանք: Խորհրդակցությունում անդրադարձ եղավ մայիսյան եռատոնի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, հանդիպման մասնակիցներին քաղաքապետի կողմից տրվեցին մի շարք հանձնարարություններ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն |
< Վերադառնալ |