![]() |
|
15.03.2019 ՍՏԵՂԾՎԵԼ Է ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը որոշում է ստորագրել Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնակատարության մասին: Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձի տոնակատարության միջոցառումների կազմակերպման և համակարգման նպատակով ստեղծվել է քաղաքային հանձնաժողով և հաստատվել նրա անհատական կազմը: Հանձնաժողովը կգլխավորի Ստեփանակերտի փոխքաղաքապետ Արմեն Հակոբյանը: Քաղաքային հանձնաժողովի կազմում ընդգրկվել են ինչպես քաղաքապետարանի պատասխանատուներ, այնպես էլ` մի շարք ընկերությունների և կազմակերպությունների ղեկավարներ:
Ստեփանակերտի քաղաքապետարանի մամուլի ծառայություն
|
| < Վերադառնալ |
382.54
դրամ
4.73
դրամ

